Citylife.am- Լևոն՛, դուք բացի մարզիչ լինելուց նաև դերասան եք, կասե՞ք, որն է Ձեզ ավելի հոգեհարազատ:
Լևոն– Ես միշտ ասել եմ և կասեմ, որ դերասանական գործունեությունը՝ ժամանակ առ ժամանակ է: Ես ի սկզբանե սպորտի մարդ եմ :
Citylife.am- Երբ ե՞ք սկսել զբաղվել սպորտով:
Լևոն- Երևի առաջին դասարանից, պարբերաբար փոխելով սպորտաձևեր, փնտրելով ինքս ինձ, մինչև որ ընտրությունս կանգ առավ բոդիբիլդինգի վրա:Citylife.am- Ձեր կազմվածքը զուտ աշխատա՞նք է, թե՞ պահանջարկ:
Լևոն– Սկզբում նման կազմվածքի հասնելը երազանք էր, ժամանակի հետ դարձավ նպատակ, իսկ հիմա աշխատանքս պահանջում է մշտապես լինել լավ մարզավիճակում և ունենալ կոպիտ ասած որակյալ ապրաքի տեսք :
Citylife.am- Հիմնականում ո՞ր սերունդն է Ձեզ դիմում կազմվածքի համար:
Լևոն– Ներկա պահին այցելուներս հավասարապես բաշխվում են գրեթե բոլոր սերունդների ներկայացուցիչների միջև, բայց հիմանականում 20-ից 40 տարկաններն են գերակշռում թվով:Citylife.am- Ձեզ մոտ այցելողները հիմանակնում ինչի՞ն են ուշադրություն դարձնում՝ կազմվածքին, թե՞ առողջությանը:
Լևոն– Ի սկզբանե բոլորը միաձայն գալիս էին գեղեցիկ կազմված ձեռք բերելու համար, բայց ես ստիպողաբար եմ մոտենում առողջությանը հետևելու և այն խնայելու հարցին. շատ ժամանակ այցելուն տրվելով ինտուզիազմին 2-րդ պլան է մղում առողջությունը, իսկ ես խիստ կեցվածք ընդունելով, շտկում եմ այդ սխալը՝ թույլ չտալով չափն անցնել :
Citylife.am- Իսկ ինչպիսի՞ մարզիչ եք՝ խիստ, թե՞…
Լևոն– Երբեմն այնքան խիստ, որ ինձնից նեղանում են, բայց ինձ համար միևնույն է դա. թող նեղանան, բայց չմոռանան, թե ինչու են եկել մարզասրահ և հենց ինձ մոտ, ու եթե հարկ կա այդ պահին խիստ տոնով հրամայել, ապա ես առանց հապաղելու դա կանեմ: Citylife.am- Անցած տարիների համեմատ ֆիտնես հաճախողների թիվը աճե՞լ է, թե՞ պակասել:
Լևոն– Մարզասրահ այցելողների թիվը զգալիորեն աճել է և դեռ շարունակում է աճել, ինչը շատ ուրախալի փաստ է ինձ համար:
Citylife.am- Ո ՞վ է Ձեր մանկության հերոսը եղել և կա:
Լևոն- Անկեղծ ասած սա առաջին դեպքն է, որ կբարձրաձայնեմ դրա մասին. մանկությանս հերոսը եղել է հայրս, ով սպորտսմեն է: Անասանելի հիանում էի նրանով ու ձգտում նմանվել, սակայն դա հիմա էլ այդպես չէ, քանի որ կյանքում լինում են այնպիսի բաներ, որ արմատապես փոխում են կարծիքդ մարդու հանդեպ և հուսահատության աստիճան հիասթափեցնում. այդ ամենից մնացել է միայն սպորտի հանդեպ նվիրատվությունը, իսկ այս պահին իմ հերոսը ես ինքս եմ:
Citylife.am- Շա ՞տ ջանքեր է անհրաժեշտ Ձեր կազմվածքից ունենալու համար:
Լևոն– Իմ կազմվածքին հասնելու համար անհարժեշտ են մի շարք զոհողություներ, և սպորտը պետք է դառանա կենսակերպ, ավելին ասեմ, դա եզակիների է տրված: Խոսքերս կհասկանան միայն այն մարդիկ, ովքեր անցել են համապատասխան ուղին, որովհետև ցավի և տանջանքների մեջ իրականում ինձանից շատ լավերը կան, և ես համարում եմ, որ դեռ շատ բան ունեմ սովորելու և հաղթահարելու, որպեսզի հավասարվեմ նրանց: Ամեն ինչ և ամեն մարմնի «մարզավիճակ» համեմատական են:
Citylife.am- Կես կատակ- կես լուրջ՝ հարված ստացե՞լ եք երբևէ թաղի տղաներից:
Լևոն– Երբեք չեմ մոռանա՝ 14 տարեկան հասակում, երբ նոր էինք տեղափոխվել նոր բնակարան, ինչպե°ս եմ միայնակ ծեծ ուտում տվյալ՝ ձեր ասած թաղի տղաների կողմից, և թե ինչպե°ս հարազատ փոքր եղբայրս հացի դանակը ձեռքին իջավ և հայհոյանքներով վռնդեց բոլորին. 5-ից 6 հոգի էին, ու եղբայրս՝ այդ ժամանակ լինելով ընդհամենը 9 տարեկան երեխա, բոլորին զարմազրեց ու ճնշեց:
Լուսանկարները՝ PanARMENIAN.net- ից
Հարցազրույցը՝ Մաշա Թուրվանդյանի/Citylife.am/