Citylife.am- Տյո՛մ, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել «Իքս Ֆակտոր»-ին:
Տյոմ– Մասնակցել եմ Սոնիկ տատիկի խորհուրդով.Սոնիկ տատիկը ամենամոտ ընկերոջս տատիկն է:Սկզբում լուրջ չէի մոտենում մասնակցելու փաստին,բայց հետո ընկերներս շատ էին պնդում՝ մասնակցի Տյո՛մ, մասնակցի, և այդպես ընկերներս ինձ ստիպելով բերեցին Շանթ, լրացրի հայտս և հայտնվեցի «Իքս ֆակտոր»-ում:
Citylife.am- Ձեր կարծիքով ի՞նչն էր ձեզ պակասում հաղթելու համար:
Տյոմ– Իմ կարծիքով ոչինչ չէր պակասում, քանի որ ես արդեն անցել էի բոլոր դժվար ճանապարները մրցույթի շրջանակներում, և հաղթողի դերում կարող էի լինել նաև ես, և կարող էին լինել մեր տասներկուսից բոլորը, բայց, քանի որ գալահամերգների ժամանակ որոշումը կայացնում էր հեռուստադիտողը, այդպես ստացվեց: Ես ընդհանրապես չէի նեղվել, քանի որ ես հասել էի իմ նպատակին. իմ նպատակն էր հանդիսատեսին հասցնել ճաշակով երաժշտություն, ցանկանում էի, որ հանդիսատեսը ճանաչեր Տյոմին, ու իմ կարծիքով ստացվեց, ի շնորհիվ Շանթ հեռուստաընկերության, և, իհարկե, նաև եթե ինձ չնտրեր և ինձ հետ չաշխատեր իմ շատ սիրելի պրոդյուսեր Շուշանիկ Արեվշատյանը, ով ինձ շատ է օգնել մրցույթի շրջանակներում, ինչպես նաև այսօր. ունեցել եմ գեղեցիկ համերգային ելույթներ, որի համար հիմա միայն հպարտ եմ: Citylife.am- Ի՞նչ փոխվեց ձեր կյանքում «Իքս Ֆակտոր»-ից հետո:
Տյոմ– «Իքս Ֆակտոր»-ից հետո, բնականաբար, կյանքումս զգալի փոփոխություներ տեղի ունեցան, որովհետև ստացա փոքրիկ ճանաչում, որը շատ հաճելի է, ունեմ հավատարիմ մարդիկ, ովքեր անգամ մինչև այսօր նախագծի վերջանալուց հետո շարնակում են հետևել ինձ և սպասում են նորությունների, ձեռք բերեցի ընկերներ, շփվեցի տաղանդավոր մարդկանց հետ, ստացա և դեռ ստանում եմ գործնական առաջարկներ. մեկ խոսքով ասած, ես միայն դրականն եմ ստացել «Իքս Ֆակտոր»-ից:
Citylife.am- Ինչի՞ եք պատրաստ հանուն երգարվեստի:
Տյոմ– Գիտե՛ք, երգը, երաժշտությունը մի բան է, առանց որի ես չեմ պատկերացնում ինձ, հետևաբար պատրաստ եմ ամեն ինչ անել, որպեսզի չդադարեմ գոյություն ունենալ որպես երգիչ, որովհետև առանց երգելու ես չեմ կարող:
Citylife.am- Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշեք «Իքս Ֆակտոր» նախագծի շրջանակներում:
Տյոմ- Զավեշտալի և ծիծաղալի դեպքեր շատ են եղել թե՛ երգի ոլորտում, թե՛ կյանքի, բայց կպատմեմ ոչ ծիծաղելին. գալահամերգներից մեկի ժամանակ պետք է երգեի Ragn Bone Man-ի «Human» ստեշծագործությունը, որի համար մտածել էինք շատ դժվար շոու, ինչպես նաև համերգից ընդհամենը մեկ օր առաջ էր պատրաստ եղել էկրանի գրաֆիկական աշխատանքները, և ես պետք է մեկ օրում փորձ անելով հիշեի, թե երբ եմ ձեռքս իջեցնում, երբ բարձացնում, և դա միակ համերգն էր, որի ժամանակ ես ոչ թե հուզվել ու մտածում էի իմ երգելու մասին, այլ շոուի մասին, և, Փառք Աստծու, ես գրեթե ամեն ինչ շատ ճիշտ էի արել ու անգամ ելույթիցս հետո շատ հուզվել էի, որովհետև այդ օրը ամբողջ դահլիճից ոտնկայս անընդհատ ծափահարում էին ինձ:
Citylife.am- Լինո՞ւմ են հիասթափության պահեր երգարվեստի հետ կապված
Տյոմ– Երգարվեստում չեն կարող հիասթափության պահեր չլինել. քանի որ սա իմ ճանապարն է, որը հեշտ չի տրվում, իհարկե, լինում են այնպիսի պահեր, երբ մտածում ես՝ վերջ, ես այլև չեմ ցանկանում երգել, բայց դա զուտ պահ է, որը պետք է ուժեղ լինես և հաղթահարես Ես երգում եմ 2007թվականից, իսկ ավելի լուրջ քայլերս արել եմ 2011 թվականից, երբ նկարահանեցի իմ առաջին տեսահոլովակը. այդ ժամանակ, քանի որ նոր էի սկսել, ես էլ շատ բան չէի հասկանում,բայց հիմա շատ եմ կոփվել.հիմա ինձ դժվար է խափել, կոտրել, երևի նաև տարիքիցս է և փորձից, որովհետև եմ երգել շատ տեղերում, աշխատել տարբեր ժամանցի վայրերում: Հիմա ես հասկանում եմ, որ ունեմ նպատակ և պետք է հասնեմ դրան, իհարկե շատ խոչնդոտներ հաղթահարելով, որովհետև հարթ ճանապարհ անցնելը հեշտ է, պետք է դժվարություները շատ լինեն, որ փոքրիկ հաջողություները գնահատելի դառնան:Citylife.am- Կա՞ տղամարդ, ում կյանքով կցանկանայիք ապրել:
Տյոմ- Կուռքեր ընդհանրապես չունեմ, ունեմ սիրած արտիստներ, երգիչներ, դերասաններ, որոնցով ուղղակի ոգեշնչվում և շատ բաներ եմ սովորում, բայց այնպիսի մեկը, ում կյանքով կցանկանաի ապրել, չէ՛, չկա. ես ցանկանում եմ ապրել միայն իմ կյանքով:
Citylife.am- Ինչի՞ դեպքում կարտագաղթեք Հայաստանից:
Տյոմ– Արտագաղթել չեմ ցանկանա, քանի որ սիրում եմ իմ Երևանը, այստեղ է իմ ամեն ինչը, բայց նաև կցանկանայի ապրել USA –ում. դա իմ մանկական երազանքն է, որը դեռ չի կատարվել: Citylife.am- Խեղդվում են Սելենա Գոմեսը և Ռիհաննան, ո՞ւմ կփրկեք:
Տյոմ– Ճիշտն ասած, ոչ մեկին էլ չէի փրկի, բայց ինչ որ է Ռիհաննան մերն է, Ռիհաննային կփրկեի:
Citylife.am- Առաջին օրենքը, որը կընդունեիք վարչապետ լինելու դեպքում:
Տյոմ– Չէ՛, վարչապետ ինձ թվում է՝ կյանքում չեմ լինի, չէ՜ հաստատ չեմ լինի, բայց ամեն դեպքում, եթե վարչապետ լինեի՜, չէ՛, ոնց մտածում եմ, չեմ լինելու վարչապետ, դրա համար ավելի լավ է՝ զերծ մնամ օրենք ընդունելուց:
Citylife.am- Եթե ոչ Տյոմ,ապա ինչպես կցանկանայիք՝ ձեզ անվանակոչեին:
Տյոմ– Այն ժամանակ հանրությանը ներկայանում էի անուն ազգանունով,բայց հասկացա, որ շատ լուրջ է այդպես, իսկ ես, քանի որ խառնվածքով թեթև մարդ եմ, դրա համար մտածեցի՝ Տյոմ, որպեսզի մարդիկ էլ ինձ հետ շփվելուց մտնեն անմիջական շփման մեջ, հետևաբար միայն Տյոմ, չնայած հանդիսատեսը երբեմն կատակով ադուվանչիկ էր ասում մազերիս պաճառով, բայց Տյոմ: Citylife.am- Աշխատանք, որը երբեք չեք կատարի:
Տյոմ– Իմ կարծիքով աշխատանքը այնպիսի բան է, որ ամեն աշխատանք մարդու համար է, հետևաբար հիմա կդժվարանամ ինչ-որ աշխատանք առանձնացնել, որովհետև ես իմ կյանքում ամեն աշխատանք կատարել եմ՝ ինքս ինձ պահելու համար, 16 տարեկանից աշխատել եմ մասնագիտական և այլ բնագավառներում, և ամոթ չէ որևէ աշխատանք կատարելը, ամոթ է չաշխատելը:
Citylife.am- Մարդ, ով փոխել է ձեզ:
Տյոմ- Կառանձնացնեմ ամենակարևոր և մոտ ընկերներիցս մեկին, ով փոխել է ինձ երաժշտության ոլորտում՝ ճաշակ, ճիշտ երգեցողություն, ճիշտ ներկայանալ. Նա մեր շատ սիրելի երգիչ Գոր Սուջյանն է. շնորհակալ եմ իրեն թե՛ որպես ընկեր, և թե՛ որպես տաղանդավոր երաժիշտ:
Հարցազրույցը՝ Մաշա Թուրվանդյանի/Citylife.am/