Ձեր այսօրվա աստղագուշակը 30.06.2017

Խոյ ( 21.03-20.04)

     Օրը կլինի բավականին հարթ, առանց  որևէ նշանակալի իրադարձությունների: Կրկին կհայտնվեն  ֆինանսական հեռանկարներ: Հնարավոր է այսօր ունենաք ինքնազարգացման ցանկություն, Ձեր  կամաքի ուժը կլինի ավելի կայուն:

Ցուլ (21.04-21.05)

     Օրը բարեհաջող է տարբեր տեսակի փաստաթղթերի  ձևակերպման համար: Ցանկալի  չէ խուսափել  նոր  նախագծերից  և առաջարկներից: Անտեսանելի թշնամիներն աշխանատքի վայրում Ձեր  համարձակ և վճռական քայլերի դեմ  կցուցաբերեն դիմադրություն:

Երկվորյակ (22.05-22.06)

Բարեհաջող ժամանակ է, որպեսզի փորձեք մի նոր բան՝ բոլորից տարբերվելու համար: Այսօր, ավելի քան երբևէ, կարող եք վստահել Ձեր ստեղծագործական կարողություններին:

Խեցգետին (23.06-23.07)

     Ձեր զարմանքին սահման չի լինի: Ինչ-որ մեկը կփորձի  առանց քննարկելու և Ձեր  մասնակցության որևէ որոշում կայացնել Ձեզ մտերիմ մարդու կյանքի վերաբերյալ: Եկել է  ընկերական և սիրային հարաբերությունների մասին մտածելու ժամանակը: Արժեքների վերագնահատումից  չեք խուսափի, քանի որ  Ձեզ այս պահին անհրաժեշտ են այն մարդիկ, որոնք կկարողանան  համապատասխանել  Ձեր  սպասումներին:

Առյուծ (24.07-24.08)

     Ստիպված կլինեք  հստակ սահման գծել ընկերության, համակրանքի և մասնագիտական շահագրգռվածության միջև: Հաջողությունը, բարձր տրամադրությունը,  բարենպաստ հանգամանքները, ջերմ և ոգեշնչող շփումը մի երկար ժամանակահատված կհարստացնեն Ձեր կյանքը:

Կույս ( 25.08-23.09)

     Միայն արագ, ճիշտ և անկեղծ որոշումները Ձեզ կազատեն տհաճ  և ցավոտ  կյանքի հարվածներից: Մեծ է հավանականությունը հանդիպելու հոգով հարազատ մեկին: Հնարավոր է Ձեր միջև  ծնվեն  իրական զգացմունքներ, որոնք կպահպանվեն տարիներ շարունակ:

Կշեռք ( 24.09-23.10)

    Օրը կբերի հաջողություններ ուղևորություններում, սակայն  այն բարեհաջող չէ սիրային հարաբերությունների, ծանոթությունների և լուրջ խոսակցությունների համար: Հնարավոր է՝ հարազատներն ունենան Ձեր օգնության կարիքը, իսկ նշանակված ռոմանտիկ ժամադրությունը կցանկանաք տեղափոխել:

Կարիճ (24.10-22.11)

     Մի մոռացեք այն մարդկանց մասին, ում հանդեպ անտարբեր չեք, քանի դեռ նրանք չեն մոռացել Ձեզ: Հիշեք, որ բարի խոսքերրը անգամ կատվին են հաճելի, էլ  չասած` գործընկերների մասին:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Օրը կպարգևի նոր ուժեր և ակտիվություն, նոր հնարավորություններ ստեղծագործական ոլորտում, աշխատավայրում և անձնական կյանքում: Ձեր մտավոր հետաքրքրությունները ավելի կընդլայնվեն: Արվեստի մարդկանց սպասվում են մեծ հաջողություններ և ճանաչում:

Այծեղջուր (23.12-20.01)

     Օրը կլինի բարեհաջող, կլինեք այնքան ոգեշնչված վերջին իրադարձություններով, որ կստեղծվի մեծ գումարներ զուր ծախսելու վտանգ մի գործունեության համար, որը շուտով կթողնեք:

Ջրհոս (21.01-19.02)

     Հնարավոր է Ձեզ այցելեն պատրանքներ, որ տանից հեռու կգտնեք իրական սեր և ընկերություն: Այսօր զերծ մնացեք  հեռավոր և ձանձրալի ուղևորություններից, պարտքով դրամ վերցնելուց և խոշու գնումներից: Սիրային հարաբերություններում կարող է լինի լարվածություն և գաղտնապահություն:

Ձուկ (20.02-20.03)

     Հաջողակ կլինեք ֆինանսական հարցերում, սպասեք նվերների, պարգևների, խոստովանությունների և գրավիչ առաջարկությունների: Այսօր ամեն ինչ կնպաստի գործընկերների, բարեկամների, ընկերների և ծանոթների բարերար համագործակցությանը: