Գերմանիայի հավաքականի և մեքսիկացիների միջև ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գելզենկիրխենի Շալկեի կիսապաշտպան` Լեոն Գորեցկան:
Սոչիի ստադիոնում կայացած խաղի սկզբնամասում 22-ամյա Գորեցկան 2 րոպեում դարձել էր դուբլի հեղինակ:
Գերմանիայի հավաքականը հաղթել էր 4:1 հաշվով: Հուլիսի 2-ին եզրափակիչ խաղում կհանդիպի Հարավային Ամերիկայի գավաթակիր Չիլիի հավաքականին, որը նախօրեին հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր Եվրոպայի չեմպիոն պորտուգալացիներին:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/