Բանանցը ակումբը պայմանագիր է ստորագրել 23-ամյա կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանի հետ:
Կիսապաշտպանը խաղացել է Փյունիկում 2011թ-ից մինչ 2016 թվականները: 2016թ-ից մինչ 2017թ-ը անցկացրել է Գյումրու Շիրակի կազմում:
Բարձրագույն խմբում Ղուկաս Պողոսյանը մասնակցել է 100 խաղի և դարձել է 14 գոլի հեղինակ:
2014թ-ին և 2015թ-ին դարձել է Հայաստանի չեմպիոն և չորս անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/