Ձեր այսօրվա աստղագուշակը 29.06.2017

Խոյ ( 21.03-20.04)

      Մի թակեք շփման փակ դռները, այսօր դա անօգուտ կլինի: Ձեր տրամադրությունը  Ձեզ կգցի ծայրահեղությունների մեջ, կարող եք հրաժարվել  Ձեր կյանքի ինչ-որ կարևոր իրադարձությունից, սակայն հետագայում  կզղջաք կորուստի համար:

Ցուլ (21.04-21.05)

     Ձեզ չափից ավելի ուժեղ կզգաք, կկարողանաք դիմել ամենահամարձակ և ակտիվ քայլերի: Եթե Դուք կին եք և մայր, ապա օրը բարենպաստ է համատեղ ընտանեկան կյանքում՝ երեխաների հետ ընկերանալու և բարեկամների հետ հարաբերությունների ամրապնդման համար:

Երկվորյակ (22.05-22.06)

     Հասեք հաջողությունների կամ մնացեք տանը: Այսօր անհրաժեշտ է ժամանակ տրամադրել խենթ մտքերին և համոզել շրջապատի մարդկանց, որ գան Ձեր ետևից: Այսօր Ձեր բոլոր ջանքերը կպարգևատրվեն:

Խեցգետին (23.06-23.07)

     Ձեզ սպասում է հուզիչ հանդիպում  նախկին սիրեցյալի կամ լավ ընկերոջ հետ, որին չեք տեսել մի քանի տարի: Այդ հանդիպումը շարունակություն չի ունենա, քանի որ  Ձեզ  կթվա, թե Ձեզ պարզապես օգտագործում են  առևտրային նպատակների համար: Կցնականաք տրվել զվարճանքներին, որպեսզի շեղվեք տխուր մտքերից, սակայն հետո կփոշմանեք և կմնաք տանը:

Առյուծ (24.07-24.08)

     Կլինեք էներգիայով լի, կունենաք շարժվելու և շփվելու ցանկություն: Կկարողանաք լինել իրադարձությունների կենտրոնում, նույնիսկ ժամանակից առաջ կանցնեք,  իսկ թափած ջանքերի արդյունքները կզարմացնեն Ձեզ և շրջապատի մարդկանց:

Կույս ( 25.08-23.09)

     Ձեր անվստահությունը, որ առաջացած  հիանալի հավասարակշռությունը կարող է երկար տևել ՝  կխանգարի Ձեզ պահպանել  հոգեկան հանգստությունը: Օրը կարող է լինել վտանգներով լի: Աշխատեք խուսափել ուղևորություններից, ուշադիր եղեք տրանսպորտով երթևեկելիս:

Կշեռք ( 24.09-23.10)

     Այսօր տեղի կունենան շատ հետաքրքիր իրադարձություններ: Շրջապատողները կգնահատեն  Ձեր զիչելու ունակությունները, ձեռք կբերեք բազմաթիվ նոր ընկերներ:

Կարիճ (24.10-22.11)

Անցյալում կատարած սխալները կօգնեն հետագա հաջողություններում, սակայն, եթե համարձակորեն ընդունեք դրանք: Այսօրվա մտավոր էներգիան Ձեզ դրանում կօգնի:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Աշխատանքում այսօր ամեն ինչ կախված կլինի Ձեր անհատական դիվանագիտական  հատկանիշներից: Մի վախեցեք, եթե մի քանի հիշողություններ Ձեզ ցավ պատճառեն, անհարժեշտ է  վերանայել անցյալում կատարած սխալները և ճիշտ հետևություններ կատարել:

Այծեղջուր (23.12-20.01)

     Անցյալի չլուծված խնդիրները կհիշեցնեն իրենց մասին, սակայն դրանք լուծելիս կզգաք  նոր ուժեր: Զբաղվեք ընտանեկան գործերով և Ձեր բոլոր խնդիրները հօդս կցնդեն ջերմ, տնային մթնոլորտում:

Ջրհոս (21.01-19.02)

     Օրը նպաստավոր է  հարաբերությունների կարգավորման համար: Անկեղծությունը ամբողջովին վերադարձնել չի լինի, սակայն վաղեմի ընկերության վերականգնելը հնարավոր է: Կհայտնեվեն նոր  խթանիչ ուժեր, որպեսզի  վերսկսեք  որևէ նոր գործնեություն, որն էլ իր հերթին Ձեզնից կպահանջի  մեծ ջանքեր:

Ձուկ (20.02-20.03)

     Այսօր հնարավոր է տեղի ունենան  անսպասելի իրադարձություններ: Աշխատեք լինել հնարավորինս ուշադիր և հավաքված: Օրվա երկրոդ կեսի ավարտին  լարվածությունն աստիճանաբար  կվերանա և Դուք կկարողանաք թուլանալ: