Ձեր այսօրվա աստղագուշակը 28.06.2017

Խոյ ( 21.03-20.04)

     Հնարավոր է ներգրավված լինեք լուրջ ֆինանսական խնդիրների լուծման մեջ կամ մասնակից կլինեք խոշոր  ընտանեկան փոփոխությունների: Մի մոռացեք բոլոր հարազատներին հավասար չափով ժամանակ հատկացնել, որպեսզի ոչ ոք իրեն միայնակ չզգա:

Ցուլ (21.04-21.05)

     Օրը հաջողված կլինի և ստեղծագործական կյանքի, և մարդկանց հետ շփման համար, սակայն Դուք չափից դուրս անհանգիստ կլինեք, անվերջ կշեղվեք և կսկսեք մի կողմից մյուս կողմը նետվել: Այդ իսկ պատճառով  բոլոր գործերը կմնան կիսատ և օրն էլ զուր կանցնի:

Երկվորյակ (22.05-22.06)

     Այսօր Ձեր մտքերը ակտիվորեն զբաղված կլինեն որևէ նոր գործով: Համոզվեք, որ Ձեր առջև դնում եք լուրջ խնդիրներ: Կկարողանաք հեշտությամբ հաղթահարել ցանկացած խնդիր և շատ ժամանակ կմնա նաև հանգստի համար:

Խեցգետին (23.06-23.07)

        երբեք ուշ  չէ  կարևոր որոշումներ կայացնել  կյանքում: Այսօր դուք ունեք հիանալի տրամադրվածություն, որպեսզի  վերանայեք բոլոր առաջնահերթությունները և համոզվեք, որ Ձեր ձգտումները համապատասխանում են իրականությանը:

Առյուծ (24.07-24.08)

     Ուշադրություն դարձրեք Ձեր երազներին, հնարավոր է դրանք Ձեզ կանխազգուշացնեն, որպեսզի չդիմեք չմտածված քայլերի: Հասարակության կարծիքին դեմ գնալուց առաջ մի մոռացեք խորհրդակցել հարազատ մարդկանց հետ, հենց նրանց հետ շփումը Ձեր փրկության, հաջողության և հանգստության միակ ելքն է:

Կույս ( 25.08-23.09)

     Օրը հրաշալիորեն համապատասխանում է ստեղծագործության, ցանկացած սիրելի զբաղմունքի, պարելու, երգելու համար: Բնությունը Ձեզ կոգեշնչի և թարմ ուժեր կպարգևի: Օրը բարեհաջող է նաև սիրային հարաբերությունների և անձնական կյանքի համար:

Կշեռք ( 24.09-23.10)

     Օրն իր հետ կբերի նոր գիտելիքներ,  կներթափանցեք ինչ-որ  գաղտիքների մեջ, կքաղեք կյանքի նոր դասեր: Օրը բարեհաջող է: Ցանկացած  համարձակ քայլ և գերակտիվություն  կպսակվի հաջողությամբ, իսկ բոլոր ջանքերը կպարգևատրվեն:

Կարիճ (24.10-22.11)

     Կշարունակվեն հեռուստացույցի  և նոր գրքերի հետ  ,,ժամադրությունները,,: Հնարավոր է ունենաք այցելուներ, որոնք կցանկաննան Ձեզ ներգրավել  որևէ խենթ  գործունեության մեջ:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Այս օրը ցանկալի է անցկացնեք հարազատ վայրում: Ուղևորությունները, ծանոթությունները, բանակցությունները, քննարկումները և ընկերների հետ հանդիպումները  կարող են  անհաջողության մատնվել:  Ընկճվածության զգացումը հնարավոր է  խանագարի շրջապատի մարդկանց հետ շփվելուն:

Այծեղջուր (23.12-20.01)

     Եթե փնտրում եք սեր, ապա օրը կնպաստի  Ձեր  որոնումներին: Կկարողանաք  արթնացնել կրքեր և կհասնեք  փոխադարձ զգացմունքների:

Ջրհոս (21.01-19.02)

     Այսօր հնարավոր է տեղի ունենան  անսպասելի փոփոխություններ Ձեր մերձակա շրջապատում: Կյանքը կստիպի լինել  համբերատար և դիմացկուն: Հնարավոր է զգաք հոգեկան անհանգստություն: Խորհուրդ է տրվում վաղ առավոտյան և երեկոյան զբոսնել:

Ձուկ (20.02-20.03)

Եղեք ուշադիր Ձեր գործընկերների, բարեկամների և ընկերների հանդեպ: Խոսքը նրա մասին չէ, որ նրանք տրամադրված են Ձեր դեմ, պարզապես այդպես կկարողանաք ավելի լավ հասկանալ, թե ինչպես դառնալ միմայանց հանդեպ ավելի ջերմ: