
Խոյ ( 21.03-20.04)
Խնայեք Ձեր ուժերը, օրը անբարենպաստ է ներդրումների, նոր նախագծերի համար, որոնք խոստանում էին արագ հարստացում: Ընկերների կամ սիրելիի հետ հարաբերություններում հնարավոր է լինեն ընդհարումներ և վեճեր:
Ցուլ (21.04-21.05)
Օրը բարենպաստ է հարազատների հետ շփման համար, որոնք կհիանան Ձեր արժանապատվությամբ: Բացառված չէ` տեղի ունենա ռոմանտիկ հանդիպում: Օրվա երկրորդ կեսը կանցկացնեք սիրելիի հետ: Անախորժություններից խուսափելու համար եղեք զգոն և մի տրվեք վառ զգազմունքներին, ցուցաբերեք դիմացկունություն և ինքնատիրապետում:
Երկվորյակ (22.05-22.06)
Եթե լրացուցիչ ուժեր գործադրեք, ապա Ձեր տրամադրությունը կարող է լինել ավելի բարձր: Այդուհանդերձ, Դուք հիմա էլ Ձեզ շատ լավ եք զգում, և հազիվ թե մտածեք էլ ավելի ուրախ լինելու մասին: Օրը բարենպաստ է, և Ձեզ հեշտ է հասնել հաջողությունների:
Խեցգետին (23.06-23.07)
Ամենայն հավանկանությամբ այս օրը Ձեզ դուր կգա: Իրավիճակը դասավորվում է Ձեր օգտին, և դա կարող է նշանակել ամեն ինչ` սկսած առավոտյան հաճելի լուրերից, վերջացած որևէ դասընթացի գրանցվելու անսպասելի որոշմամբ:
Առյուծ (24.07-24.08)
Հնարավոր է ընդհարումներ ունենաք ղեկավարության կամ իշխանություն ունեցող անձանց հետ: Կարող է նույնիսկ այդ իրավիճակից շուտ դուրս չգաք: Աշխատեք դրությունն ավելի չբարդացնել, և տեսեք՝ այն արդյոք չի հարթվի մի քանի օրվա ընթացքում:
Կույս ( 25.08-23.09)
Ողջ օրվա ընթացքում կունենաք վառվռուն տրամադրություն, կցանկանաք նոր տպավորություններ ու ծանոթություններ: Օրը լի կլինի պարզությամբ և հարմարավետությամբ, կլինեք ազատ և հանգիստ:
Կշեռք ( 24.09-23.10)
Օրը կանցնի բավականին արդյունավետ, ծրագրված գործերն ակտիվորեն առաջ կգնան: Օրը իդեալական է մտավոր աշխատանքի, նոր գործնեության և շփումների բարելավման համար:
Կարիճ (24.10-22.11)
Դուք սկսում եք ինչ-որ նախագիծ, որը Ձեզնից կպահանջի ավելի լուրջ զբաղվածություն, քան Ձեզ թվում էր: Անպայման համոզվեք, որ ունեք դրա համար բավական ուժեր: Հենց այդ գործնեությունը անցյալ դառնա, հանգիստ շունչ կքաշեք:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այսօր Ձեզ անհարմար կզգաք, երբ գործ ունենաք այն մարդկանց հետ, ովքեր այնքան էլ տրամադրված չեն համագործակցելու: Սակայն այդ իրավիճակը ոչ մի կերպ փոխել չի լինի: Այդ իսկ պատճառով` ավելի լավ է հեռու մնաք նրանցից:
Այծեղջուր (23.12-20.01)
Օրը տրամադրում է հանգիստ գործունեության: Աշխատեք մրսածությամբ և գերհոգնածությամբ վնաս չհասցնել Ձեր առողջությանը: Օրը բարեհաջող է ընտանիքի անդամների հետ շփման և խորը հոգեկան կապվածությունների ամրապնդման համար:
Ջրհոս (21.01-19.02)
Ձեր ինքնակամ միայնությունը կարող է խախտվել շատ վառ իրադարձությունների պատճառով: Այսօրվա երեկոն իր հետ հնարավոր է բերի կասկածամտություն: Խնայեք Ձեր ուժերը, այլապես կստանաք գերհոգնածություն:
Ձուկ (20.02-20.03)
Ձեզ սպասվում են անմոռանալի և ուրախ իրադարձություններ, հուզիչ հանդիպումներ, զարմանալի արարքներ այլ մարդկանց և անկնկալներ` սիրո կողմից: Բացառված չէ հանդիպեք այն մարդուն, ով կհասկանա և ըմբռնումով կմոտենա Ձեզ: