
Մեկնարկեց ընտանեկան Սպորտամշակութային փառատոնը:
Հունիսի 25-ին Թումոյի այգում տեղի ունեցավ «Ընտանեկան սպորտամշակութային փառատոնը», որին ներկա էր մոտ 1500 մարդ։
Օրվա երկրորդ կեսից սկսվեց Տոնախմբությունը: Այգու տարբեր հատվածներում կազմակերպված էին տարբեր մրցութային խաղեր բոլոր տարիքի մարդկանց համար:
. Մեծահասակների էստաֆետային խաղեր
. Ջրային էստաֆետային խաղեր
. Սպորտային խաղեր- ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, ֆրիսբի
. Team building
. Ինտելեկտուալ խաղ- Quest
. Պարային մրցույթ- ֆլաշ մոբ
. Ուտելիքների փառատոն
. Ընտանեկան մրցույթ
. Համերգային Ծրագիր
Նախագծի ամբողջ ընթացքում այգում գործել է մանկանան տաղավար, երեխաների դեմքերը նկարազարդվել է, եղել է Food Court, նաև լուսանկարչական տաղավար:
Սպորտային ծրագիրը եզրափակվեց մեծ Ֆլեշմոբով, որին մասնակցում էր ավելի քան 200 մարդ:
Մրցույթների ընթացքին հետևել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպմանը մասնակցած բոլոր կազմակերպություններին:
Զրուցեցինք նաև փառատոնի գլխավոր կազմակերպիչ Արամ Մելիքյանի հետ.
Citylife.am- Ինչպե՞ս ծագեց նման մեծ միջոցառում կազմակերպելու միտքը:
Ա. Մելիքյան– Միտքը ծագել է մեկ տարի առաջ, երբ ընկերներով Իջևանում փոքրիկ փառատոն կազմակերպեցինք, որից հետո որոշեցինք մեծ փառատոն կազմակերպել արդեն մայրաքաղաքում:
Citylife.am- Ո՞րն էր միջոցառման բուն նպատակը:
Ա. Մելիքյան– Միջոցառման գլխավոր նպատակը Երևանցիներին պարգևել նոր յուրահատուկ պահեր, որի կարիքը մեր հոգսաշատ ազգը շատ ունի, կարծում եմ ստացվեց:
Citylife.am- Արդյո՞ք անցավ այնպես ինչպես պլանավորել էիք:
Ա. Մելիքյան– Ինձ թվում է այո, երբ քննարկում էինք արդեն ավարտված ծրագիրը ընդհանուր առմամբ գոհ ենք, չհաշված որոշ թերություններ: Կարևորը Երևանցիներին շատ դուր եկավ։
Citylife.am- Առաջիկայում կա՞ն նոր միջոցառումների մտքեր:
Ա. Մելիքյան– Քանի որ միջոցառումն իրականացվում էր Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կարծում եմ, մեր համագործակցությունը ստացվեց և կլինի նոր ավելի հետաքրքիր անակնկնալներ։
Նախագծի ամբողջ ընթացքում նախատեսված էր մասնակիցների ու հյուրերի համար ստեղծել ոչ միայն սպորտային մթնոլորտ, այլ նաև զվարճալի և հետաքրքիր տոն ստեղծել բաց երկնքի տակ :
Նյութը՝ Պապին Ղարիբյանի/Citylife.am/