Էսթետիկ բժշկությունը զբաղվում է մարդու արտաքինի բարելավմամբ՝ շտկելով դեմքի և մարմնի խնդիրներիը: Աշխարհում արդեն 50-60, իսկ Հայաստանում` արդեն 10-15 տարի է, ինչ գործում է էսթետիկ բժշկությունը: ԱՄՆ-ում բոտոքսը հաստատվեց որպես կոսմետոլոգիական մեթոդ՝ պայքար կնճիռների դեմ, միյայն ա անցյալ տարի: Այս ամենի և էսթետիկ շտկումների մասին Citylife.am-ը խոսեց բժիշկ կոսմետոլոգ Լառա Կոտինյանի հետ:
Citylife.am- Լառա, զբաղվում եք էստետիկ բժշկությամբ․ ինչպիսի՞ միջամտություններ է կատարում ձեր կենտրոնը:
Լառա– Այո՛, բժշկությունը այն ճյուղն է, որով զբաղվում եմ, կատարում եմ ներարկումներ` հիալուրոնաթթվի օգնությամբ:Citylife.am- Եթե խոսենք մաշկի խնդիրների մասին․ էսթետիկ շտկումները հիմնականում կատարվում են այրվածքների, սպիների, կորյակներ, տարիքային բծերի (կնճիռներ) դեպքում: Ի՞նչ խորհուրդ կտաք այն աղջիկներին, ովքեր հաստ շուրթեր ունենալու մոլուցքով են տարված
Լառա– Էսթետիկ շտկումները կատարվում են ոչ միայն խնդրի առկայության դեպքում, նաև մաշկը երիտասարդացնելու և հմայք հաղորդելու համար: Սակայն կան դեպքեր, երբ տվյալ մաշկին հակացուցված են էսթետիկ միջամտությունները: Օրինակ` կելոիդային սպիների առկայությունը, աուտոիմուն հիվանդությունները,արյան մակարդելիության խնդիրնը և այլն: Պրոցեդուրան նաև հակացուցված է հղիներին և կերակրող մայրերին: Ինչ վերաբերում է հաստ շուրթերին պետք է նշեմ,որ յուրաքանչյուր մարդու պատկերացումները գեղեցկության վերաբերյալ տարբեր են,իսկ հաստ շուրթերը գեղեցիկ երևալու նախապայմանը չէ: Պարզապես խորհուրդ եմ տալիս լինել գեղեցիկ և խնամված` առանց չափի զգացումը կորցնելու:
Citylife.am- Լառա, արդյո՞ք շուրթերի մեծացումը բացի այն, որ ծավալ է հաղորդում նաև սնուցում է մաշկը՝ տալով փափկություն:
Լառա– Շուրթերի ծավալի և ձևի փոփոխությունները կատարվում են մի շարք տարբերակներով: Դրանց մեջ են մտնում սեփական ճարպի ներարկումը և այլ վիրահատական միջամտություններ: Սակայն մեր կենտրոնում միջամտությունը կատարվում է հիալուրոնաթթվի օգնությամբ, որը մաշկին հաղորդում է փափկություն և խոնավեցում: Citylife.am- Արդյո՞ք շրթունքների ծավալի ավելացումը անհարմարության զգացողություն չի առաջացնում:
Լառա– Եթե վերաբերվում է հիալուրոնաթթվի տարբերակով ծավալ հաղորդելուն, ապա` միանշանակ չկա ոչ մի անհարմարավետության զգացում:
Citylife.am- Ինչպե՞ս եք վերաբերվում լիպոֆիլինգի ներարկմանը, երբ սեփական յուղով կատարվում է շուրթերի ծավալի մեծացում:
Լառա– Չեմ ցանկանա վատ որակավորում տալ այդ մեթոդին: Անձամբ ես չեմ աշխատում այդ տարբերակով:
Citylife.am- Ձեր դիտարկմամբ արդյո՞ք շրթունքների հաստացմանը դիմող կանանց թիվն ավելացել է:
Լառա– Այո պահանջարկը շատ է, սակայն բժշկի օբյեկտիվ մոտեցումը կարևոր է:Citylife.am- Բոտոքսն էսթետիկ բժշկության մեջ մի միյայն ուղղված է կնճիռների հարթեցման համար, սակայն կարծիք կա նաև, որ բոտոքսը շուրթերի ծավալի մեծացման համար է արվում: Ճիշտ է՞ արդյոք:
Լառա– Բոտոքսը չի կարող դեր հանդիսանալ շուրթերի ծավալի մեծացման, քանի որ ինքներդ նշեցիք այն հանդիսանում է կնճիռների հարթեցման մեթոդ: Ընդամենը աղջիկներին կխնդրեի լինել տեղեկացված:
Citylife.am- Բոտոքսի օգտագործման ժամանակ բարդություններ են առաջանում հատկապես, երբ տվյալ նյութը պատահաբար ընկնում է դիմային երակի մեջ: Վտանգն առկա է, քանի որ նյութն արգելափակում է թթվածնի մուտքը գլխուղեղ: Մասնագետը հատկապես ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնի:
Լառա– Հարկ է նշել, որ մասնագետը պետք է ուշադրություն դարձնի ցուցումներին և հակացուցումներին` հետագա բարդություններից խուսափելու համար:Citylife.am- Որպես կանոն տարիքային փոփոխության հետևանքով առաջացած էսթետիկ բնույթի խնդիրներըը հնարավոր է լինում շտկել 3-5 այցելության ընթացքում։ Մեթոդն ի՞նչ հակացուցումներ ունի:
Լառա- Կախված է այն խնդրից որով դիմել է պացիենտը, ամեն դեպքում մի պրոցեդուրան բավարար չէ, 3-ից 5 այցելությունների ընթացքում արդյունքը կարող է լինել լիարժեք:
Citylife.am- Աշխատանքը կատարում եք տեղայի՞ն, թե՞ ընդհանուր անզգայացմամբ:
Լառա– Պրոցեդուրաները կատարում եմ տեղային անզգայացմամբ, ինչն էլ ապահովում է կոնկրետ հատվածի 60-80% անզգայացումը: Կախված է նաև պացիենտի հոգևիճակից և նյարդային համակարգից: Որքան հանգիստ՝ այդքան արդյունավետ:
Citylife.am- Պրոցեդուրան ո՞ր տարիքից է խորհուրդ տրվում և ի՞նչ հաճախականությամբ:
Լառա– Խորհուրդ է տրվում 18 տարին լրացած անձանց: Սակայն կան պրոցեդուրաներ, որոնք տարիքային են, իսկ հաճախականությունը կախված է աշխատանքից և խնդրի խորությունից:
Հարցազրույց՝ Մարիամ Սուքեյանի /Citylife.am/