Ձեր այսօրվա աստղագուշակը 26.06.2017

Խոյ ( 21.03-20.04)

     Ձեր  բոլոր ջանքերը կկրկնապատկվեն խորհրդավոր հաջողության ուժով: Աշխատեք մարդկանց  շատ լուրջ չվերաբերվել: Ինչքան հնարավոր է շատ ուրախացեք և լավ ժամանակ անցկացրեք, թե չէ՝ դրական էներգիան կանցնի, և ոչ մի հետք չի թողնի:

Ցուլ (21.04-21.05)

     Ձեզ անհրաժեշտ է ազատվել լարվածությունից և շեղվել առօրյայից, շփում խորհուրդ չի տրվում, սակայն տեղում նստել  և գլխում պտտեցնել տխուր մտքերը նույնպես ցանկալի չէ: Շարժվեք առաջ՝ փնտրեք նոր, հետաքրքիր տպավորություններ: Կուրախացնի հարազատների աջակցությունը:

Երկվորյակ (22.05-22.06)

Այս օրն, ամենայն հավանականությամբ, արդյունավետ չի լինի: Ձեզ կհաջողվի կատարել հիմնական պարտականությունները, և ոչ ավելին: Ոչ մեկը դրանում մեղավոր չէ: Նույնիսկ, եթե կարծում եք, որ կատարվածում մեղավոր է որոշակի մարդ, միևնույն է`դա այդպես չէ, ուղղակի օրն է այդպես դասավորվել:

Խեցգետին (23.06-23.07)

     Այսօր բոլորը կլինեն զգացմունքային, և Դուք կարող եք հայտնվել  անհարմար դրության մեջ, եթե գործը  հասնի վեճերին: Աշխատեք շրջապատի մարդկանց ներարկել դրական լիցքեր և բացատրեք, որ Դուք ոչ մի վատ բան նկատի չունեիք:

Առյուծ (24.07-24.08)

Եկել է գործելու ժամանակը: Օրը բարեհաջող է ակտիվ գործողությունների համար: Ընդունեք կարևոր որոշումներ՝ հեռանալ աշխատանքից կամ խնդրել պաշտոնի բարձրացում, ամուսնության առաջարկ անել կամ ընդունել, գնալ ճանպարհորդության կամ մնալ բարեկամների մոտ: Այսօր կիրականան բոլոր ծրագրերը:

Կույս ( 25.08-23.09)

     Հնարավոր է համալրում լինի ընտանիքում: Կլսեք շատ  կարևոր տեղեկություններ: Եկել է  զվարճանքին տրվելու և  կյանքի  ուրախությունները հիշելու ժամանակը: Վերջապես մի փոքր կհանգստանաք և կուրախանաք: Ծախսեր կատարելիս եղեք ուշադիր և խնայող:

Կշեռք ( 24.09-23.10)

    Օրը կբերի հաջողություններ ուղևորություններում, սակայն  այն բարեհաջող չէ սիրային հարաբերությունների, ծանոթությունների և լուրջ խոսակցությունների համար: Հնարավոր է՝ հարազատներն ունենան Ձեր օգնության կարիքը, իսկ նշանակված ռոմանտիկ ժամադրությունը կցանկանաք տեղափոխել:

Կարիճ (24.10-22.11)

     Որոշ մտքերի գրառումներն այսօր կվերածվեն  հետաքրքիր նախագծերի: Մի մոռացեք մանրուքների մասին: Եվ աշխատավայրում, և ֆինանասապես  ամեն ինչ կդասավորվի ամենաբարեհաջող կերպով:  Տղամարդու հանդեպ  Ձեր սերը կենթարկվի փորձության. նրա խանդը  Ձեզ կսիպի նայել կյանքին իրական աչքերով և մի որոշ ժամանակով կցանկանաք դադարեցնել հարաբերությունները:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Աշխատավայրում ուշադիր եղեք, հակառակ դեպքում ստիպված կլինեք կացնով կտրել այն, ինչ գրվել է գրիչով: Իսկ այդքան ծանր զինատեսակներով զինվելը լուրջ հարված կհասցնի այդքան նուրբ հավասարակշռությանը:

Այծեղջուր (23.12-20.01)

     Այսօր Դուք կզգաք  խանդավառության պակաս, սակայն Ձեր կյանքի վրա այն ոչ մի վատ ազեցություն չի թողնի: Ընդհակառակը` կկարողանաք  մտածված  և հիմնավորապես լուծել ցանկացած խնդիր:

Ջրհոս (21.01-19.02)

     Ընտանեկան հարաբերությունները  ձեռք կբերեն հատուկ ջերմություն և վստահություն: Եթե այսօր անդրադառնաք նախկինում կատարած արարքներին, որոնք արդյունավետ էին, ապա կլինեք ինքնավստահ: Մի շեղվեք եկամուտ ստանալու և ֆինանսական իրավիճակը  փոփոխելու նպատակից:

Ձուկ (20.02-20.03)

     Եթե Ձեզ համբերությունը չի բավարարում տեսախաղերի կամ այլ խաղերի  համար, ապա այսօր ևս մեկ անգամ փորձեք: Այժմ Դուք  տրամադրված եք մրցելու, սակայն դրա կարիքը չկա: Ավելի լավ է որևէ մեկի հետ մրցակցության մեջ մտնեք իրական կյանքում: