Պաշտպան՝ Ալեքսանդր Պետրոսյանը լքում է «Գանձասար-Կապանի» ճամբարը։ 31-ամյա Ֆուտբոլիստը և ակումբը նոր պայմանագրի շուրջ համաձայնության չեն եկել: «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Պետրոսյանից կապանյան թիմում ունեցած ելույթների, անմնացորդ նվիրվածության և դրսևորած ջանասիրության համար և հաջողություններ մաղթել կարիերայի հետագա ընթացքում։ Վերջում ավելացնենք, որ պաշտպանը կապանյան թիմում էր 2008-2009, 2012-2017 թվականներին։ Ընթացիկ մրցաշրջանում 22 հանդիպում է անցկացրել:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/