Խարկով քաղաքում տեղի ունեցավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 64 կգ քաշային կարգի եզրափակիչը: Հայաստանը ներկայացնում էր Հովհաննես Բաչկովը, ով ոսկե մեդալի համար մենամարտեց անգլիացի Լյուկ Մկկորմակի հետ: Մեր հայ բռնցքամարտիկը 3 ռաունդներում հաղթեց 5:0 հաշվով և դարձավ Եվրոպայի չեմպիոն: Վերջում հավելենք, որ մեր հայ բռնցքամարտիկը բազմակի չեմպիոն է և ստուգատեսում հաղթում է առաջին անգամ:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/