Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն՝ Սիմոն Մարտիրոսյանը

Տոկիո քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի ոսկե մեդալ է նվաճել Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Հայ ծանրորդը +105 կգ քաշային կարգում հավաքել է 426 կգ: Նաև նվաճեց՝ պոկում վարժությունում 2 փոքր ոսկի: 2-րդ մոտեցման ժամանակ հրում վարժությունում չկարողացավ պահել 246 կգ ծանրաձողը գլխավերեւում: Երկրոդ տեղը զբաղեցրեց +105 կգ քաշային կարգում վրացի Գիորգի Չխեիձեն,իսկ 3-րդ տեղը զբաղեցրեց՝ սերբ Թամաս Քաջոչին էր: Այսքանով ավարտվեց հունիսի 16-ին Տոկիոյում մեկնարկած աշխարհի երիտասարդական առաջնությունը: Սոնա Պողոսյանը նվաճեց մեծ բրոնզ և փոքր արծաթ: Սամվել Գապարյանը մեծ բրոնզ և փոքր արծաթ:

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/