
100 և 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, 8-ակի օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլթը հուլիսի 21-ին հանդես կգա Մոնակոյում կայանալիք Ադամանդե լիգային: 30-ամյա Արագավազորդու համար կլինի նախավերջին մրցումը: Ջամայկացի մարզիկը հայտարարել է, որ օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնությունը կլինի իր մարզական կարիերայի ավարտը: Օգոստոսի 5-ից մինչ 13-ը կանցկացվի աշխարհի առաջնությունը:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/