Խոյ ( 21.03-20.04)
Այսօր ցանկություն կունենաք բոլոր գործերը կատարել միանգամից, սակայն դա հնարավոր չէ: Կենտրոնացեք մեկի վրա, միայն այդ դեպքում կհասնեք հաջողությունների: Օրը բարենպաստ է շրջապատում հեղինակություն ձեռք բերելու համար:
Ցուլ (21.04-21.05)
Այսօր Ձեզ կնյարդայնացնի ամեն տեսակի աղմուկը և խառնաշփոթությունը: Օրվա ընթացքում շատ կմտածեք կյանքի իմաստի մասին, կլինեք զգայուն և խորաթափանց: Այսօր կցնականաք նաև փոխել շրջապատը և գտնել նոր ընկերներ:
Երկվորյակ (22.05-22.06)
Օրը կլինի իրադարձություններով լի: Այսօր կարող եք ծրագրել նոր նախագծեր, հաջողությունը Ձեզ կժպտա: Աստղերը խորհուրդ են տալիս կատարել որևէ բարի արարք, որից հետո Ձեզ կզգաք պիտանի և դրանով հպարտ կլինեք:
Խեցգետին (23.06-23.07)
Այսօր եղեք ուշադիր և զգույշ, ցանկալի չէ ընկնել հետաքրքրաշարժ արկածների մեջ, նույնիսկ, եթե դրանք թվում են անվնաս: Մեծ հավանականություն կա, որ այդ արկածները վատ ավարտ կունենան:
Առյուծ (24.07-24.08)
Այսօր ստիպված կլինեք կատարել զոհաբերություններ, սակայն տվյալ պահին կատարվող իրադարձություններն իրենց պտուղները կբերեն: Ուղղակի մի փոքր պետք է սպասեք:
Կույս ( 25.08-23.09)
Օրը կլինի բարենպաստ ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական կյանքում: Թե ինչպիսի փոփոխություններ են Ձեզ սպասում, դժվար է ասել, սակայն դրանք անխուսափելի են:
Կշեռք ( 24.09-23.10)
Այսօր վստահեք Ձեր ինքնազգացողությանը: Աշխատեք քննադատությամբ չվերաբերվել մարդկանց թերություններին: Հարաբերությունները նրանց հետ կհարթվեն, եթե չլինեք չափից շատ քննադատող: Եղեք քաղաքավարի և ցուցաբերեք չափի զգացում:
Կարիճ (24.10-22.11)
Ձեր տրամադրությունն այսօր ընկած կլինի: Թե ինչն է դրա պատճառը, հայտնի չէ: Ավելի լավ է` որոշիչ քայլեր չձեռնարկեք, ուղղակի շարժվեք գետի հոսանքով: Ամեն ինչ ինքն իրեն կլուծվի: Համեստությունը կլինի Ձեր ամենագլխավոր զարդը:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այսօր Դուք կկարողանաք զբաղեցնել նույնիսկ ամենաանհանգիստ երեխաներին: Դուք ունեք մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու տաղանդ, և այն Ձեզ կօգնի կարգավորել իրավիճակը Ձեզ բնորոշ հմայքով:
Այծեղջուր (23.12-20.01)
Տվյալ պահին Ձեր ընբռման գեղեցկությունն ամբողջությամբ ոտքի է կանգնել: Աշխատեք այդ ամենից օգուտ քաղել: Ընկղմվեք արվեստի մեջ, եղեք բնության գրկում կամ էլ գրանցվեք որևէ սոց կայքում: Դուք կկարողանաք Ձեր կյանքը դարձնել ավելի հաճելի:
Ջրհոս (21.01-19.02)
Փոփոխությունները Ձեր կիրքն են, իսկ լճացումը Ձեզ պարզապես չի հետաքրքրում: Այսօր Ձեզ կընձեռվի հնարավորություն ինչ-որ բան զգալիորեն փոփոխելու, սակայն ընթացքում հնարավոր է անհանգստություն պատճառեք Ձեր մերձավորներին:
Ձուկ (20.02-20.03)
Այսօր լի եք դրական լիցքերով: Դա հիանալիորեն կնպաստի, որպեսզի անցավ կրճատեք Ձեր բյուջեն: Միայն թե համոզվեք, որ այն կատարվում է դիվանագիտորեն և չափի մեջ: