Պատանի ձյուդոիստները հունիսի 18-ից մինչ 28-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Օլիմպավանում: Հունիսի 30-ից մինչ հուլիսի 2-ը ձյուդոիստները պատրաստվում են Լիտվայի Կաունաս քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Մարզիչ Հակոբ Առաքելյանի ղեկավարությամբ Oլիմպավանում կմարզվի 13 ձյուդոիստ: Աշխարհամասի առաջնությանը կմասնակցի 9-ը մարզիկ` Երվանդ Ներսիսյանը, Ռոբերտ Թորոսյանը Յուրի Իսրայելյանը Մամիկոն Ավետիսյանը, Սամվել Գևորգյանը, Դավիթ Նիկողոսյանը, Սևակ Սարգսյանը, Տիգրան Յաղուբյանը և ունենք 1 աղջիկ` Նունե Նազարյանը:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/