Ձեր այսօրվա աստղագուշակը 19.06.2017

Խոյ ( 21.03-20.04)

Բարենպաստ օր է ստեղծագործական գործունեության, լուրերի և փորձի փոխանակման համար: Այսօր կարող եք վստահ լինել, որ Ձեզ ամեն կերպ կաջակցեն մերձավորները: Օրը խոստանում է լինել բուռն և հետաքրքիր իրադարձություններով լի: Սակայն Ձեզ կարող է թվալ, որ իրադարձություններն ընթանում են ոչ այնպես, ինչպես կցանկանայիք: Պետք չէ կյանքից կայունություն ակնկալել

Ցուլ (21.04-21.05)

     Բարենպաստ օր է նրանց համար, ովքեր զբաղվում են  գործարարությամբ և առևտրով: Այսօր ընկղմված կլինեք զգացմունքների մեջ: Ձեզ հարկավոր է հանգստանալ: Ձեր սիրելին այսօր ոչ մի կերպ չի ըմբռնի,  որ Դուք  ինքնուրույն անձնավորություն եք և ունեք սեփական կարծիք: Սակայն հարկավոր է  մնալ սեփական դիրքերում:

Երկվորյակ (22.05-22.06)

     Այսօր ցանկալի է շեղվեք կյանքի տհաճ կողմերից և կենտրոնանաք դրական դրսևորումների վրա: Շփման հետ կապված բարդությունները հեշտությամբ կհաղթահարվեն: Լավ ժամանակ է զբաղվելու արտաքինի խնամքով: Սիրելի տղամարդն անպայման կգնահատի  Ձեր նրբագեղությունը և անկրկնելի ճաշակը: Ցանկալի չէ հրապուրվել հարաբերությունների սեքսուալ կողմով, տեղին կլինի ռոմանտիկ հանդիպումը:

Խեցգետին (23.06-23.07)

     Այսօր Ձեզ կանհանգստացնի շրջապատի կարծիքը: Եթե Դուք սկսել եք նոր գործ, ապա Ձեր մասին աշխատեք լավ տպավորություն ստեղծել և թույլ մի տվեք, որ չկամեցողները հիշեցնեն նախկինում Ձեր կողմից թույլ տրված սխալները: Սիրելիի հետ շփվելիս ցուցաբերեք լրացուցիչ նրբանկատություն: Մի հրաժարվեք ավանդույթներին և սովորույթներին հետևելուց, որոնք այնքան կարևոր են  նրա համար:

Առյուծ (24.07-24.08)

     Խուսափեք գերզգացմունքայնությունից, նաեւ՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, ինչպես նաև հապճեպությունից և թափթփվածությունից: Նման վարքի արդյունքում հնարավոր են սովորական կենցաղային խնդիրներ կամ  հոգեբանական  մթնոլորտի վատացում տանը: Խուսափեք ծնողների հետ վիճաբանությունից:

Կույս ( 25.08-23.09)

     Օրը բարենպաստ է ցանկացած տիպի զբաղմունքի համար, որ  ենթադրում է ֆիզիկական աշխատանք: Լավ ժամանակ է զբոսանքի, լրացուցիչ ծանրաբեռնվածության, մարզումների և մրցույթների համար: Կարող եք նաև հաճույք ստանալ  ձեռքի  աշխատանքից: Չի բացառվում, որ Ձեր սեռական կյանքը դառնա ինտեսիվ կամ նախաձեռնություն կդրսևորեք երբեմնի ռոմանտիկ հարաբերություններում:

Կշեռք ( 24.09-23.10)

     Այսօր Ձեր օրգանիզմը խոցելի է, իսկ հիվանդության բուժումը` խնդրահարույց: Բացառված չեն վնասվածքները` հին և անսարք մեխանիզմեների հետ առնչվելիս:  Հնարավոր է՝  դիմեք բժշկի օգնությանը, սակայն խորհուրդ է տրվում այսօր հրաժարվել  վիրահատությունից: Ցանկալի չէ շփումն անհավասարակշիռ մարդկանց և ագրեսիվ կենդանիների հետ:

Կարիճ (24.10-22.11)

    Հնարավոր է` ունենաք ռոմանտիկ հանդիպում: Այսօր չափազանց գրգռված կլինեք, լիովին կտրվեք փոփոխական տրամադրությանը: Ընկերների հետ հանդիպումը խոստանում է լինել հետաքրքիր: Ոչ բարենպաստ ժամանակ է կոլեկտիվ զբաղմունքների և միացյալ միջոցառումների համար: Սակայն ստեղծագործական ասպարեզի նախաձեռնությունները հաջողություն կունենան:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Անձնական կյանքում կայունությունը կարող է խախտվել սիրելիի  անսպասելի ցանկություներից, ինչն էլ Ձեզ հաճելիորեն կզարմացնի: Օրը կլինի ընդարձակ և ծավալուն, կհասցնեք անել  բազմաթիվ գործեր, կունենաք մի շարք օգտակար և հաճելի այցելություններ, եթե, իհարկե,  կարողանաք աշխատանքը շուտ վերջացնեք:

Այծեղջուր (23.12-20.01)

     Սպասվում է կրիտիկական օր, հնարավոր են տհաճ արկածներ, վթարներ, հիվանդություն: Հաշվարկեք  Ձեր բոլոր քայլերը, որպեսզի  թույլ չտաք չար ուժերի ներգործությունը: Եթե մեքենա եք վարում, առավելագույնս ուշադիր եղեք ճանապարհին: Հնարավոր է՝ լինեն խնդիրներ կապված ընտանիքի անդամների կամ սիրելիի հետ:

Ջրհոս (21.01-19.02)

    Սպասվում է բավականին ուրախ և հաճելի օր: Կասկածները, որոնք Ձեզ կայցելեն, օրվա վերջում  ոչ մի հիմք չեն ունենա: Ձեզ անհրաժեշտ է  մի փոքր թուլանալ  և հանգստանալ: Վայելեք այս հինանալի օրը:

Ձուկ (20.02-20.03)

     Նոր ծանոթություններն ու կապերը հանգիստ կընթանան, անկաշկանդ, ինչպես արտաքինից, այնպես էլ  բովանդակությամբ: Եթե Դուք ամուսնացած չեք, ապա ևս մեկ անգամ  հնարավորություն է ընձեռվում՝ գտնել համապատասխան տղամարդ: Սպասվում է սիրախաղ կամ երեկույթ: