
Խոյ ( 21.03-20.04)
Այսօր Ձեր կանխազգացումը շատ ուժեղ է, սակայն չի հասնում իր առավելագույնին: Դա չի նշանակում, որ պետք է կասկածեք Ձեր ուժերի վրա, հարկավոր է լավ մտածել այն ամենի շուրջ, ինչ ասում է Ձեր ներքին ձայնը, հատկապես, եթե այն վերաբերում է Ձեր լավ ընկերուհուն: Հնարավոր է` կասկածները Ձեր մտավախությունների արտացոլումն են: Խոսեք այդ մասին ընդհանուր ընկերոջ հետ, որպեսզի հստակեցնեք ստեղծված իրավիճակը:
Ցուլ (21.04-21.05)
Այսօր, քան երբևէ, ընտանիքի անդամները և ընկերները Ձեզ կլիցքավորեն ներշնչանքով, որը Ձեզ անհրաժեշտ է ուժերը պահպանելու համար: Եկել է նրանց հավատարմության և աջակցության համար շնորհակալություն հայտնելու ժամանակը: Ինչու չհայտնեք նրանց Ձեր երախտագիտությունը և հրավիրեք երեկույթի: Միավորեք ընտանիքի անդամներին ընկերների հետ և հետևեք, թե ինչպես են Ձեր սիրելիները հաճույքով շփվում միմյանց հետ:
Երկվորյակ (22.05-22.06)
Օրը կսկսվի շատ լավ և այպես էլ կշարունակվի: Դուք հեշտությամբ կկատարեք ցանկացած աշխատանք, ինչն աննկատ չի մնա: Հնարավոր է աշխատավարձի բարձրացում կամ առաջխաղացում աշխատանքում: Չի բացառվում` գրավիչ համագործակցության առաջարկություններ ստանաք: Օրվա երկրորդ կեսին կհաջողվի հաղթահարել բարդ գործ, որի վրա մինչ այդ անարդյունք մեծ ջանքեր էիք գործադրել: Վերջապես անձնական հարցին առնչվող պատասխան կստանաք, կկարողանաք ապագայի հիմնավորված ծրագրեր կազմել:
Խեցգետին (23.06-23.07)
Օրը կդասավորվի ոչ այնքան լավ, սակայն ամեն ինչ այդքան էլ վատ չի լինի: Աշխատեք ընդհանուր լեզու գտնել գործընկերների հետ, որպեսզի նրանք Ձեզ օգնեն լուծելու բոլոր առաջացած խնդիրները: Ցանկալի է`բոլոր կարևոր հանդիպումներն ու լուրջ գործերը ծրագրել օրվա երկրորդ կեսին: Երեկոյան հնարավոր է վիճեք ընտանիքի անդամներից մեկի հետ: Աշխատեք կառավարել Ձեր զգացմունքները:
Առյուծ (24.07-24.08)
Օրվա սկիզբը շատ բարդ կլինի: Զգացմունքային ֆոնը կայուն չէ, մի ծայրահեղությունից կընկնեք մյուսը: Սակայն, բարեբախտաբար, բացասական միտումների ազդեցությունը կարճ կտևի, օրվա կեսին արդեն կհավաքվեք, հաջողությամբ կավարտեք սկսած գործերը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է առևտրային գործնեության ու գործարքներ կնքելու համար :Սակայն այդ ժամանակ չափից շատ մի մտածեք փողի մասին, ինչը կարող կասկած առաջացնել այն մարդկանց մոտ, ովքեր Ձեզ չեն ճանաչում, կթողնեք պրագմատիկ և ոչ բարյացակամ մարդու տպավորություն:
Կույս ( 25.08-23.09)
Ձեզ սպասում է աշխատանքային հաջող օր, հեշտությամբ կլուծեք անցած շաբաթվա խնդիրները և կանցնեք նոր ծրագրերի իրականացմանը, կգտնեք գործընկերներ, որոնց հետ գործակցելը շատ հաճելի կլինի: Դինամիկորեն կզարգանան արտասահմանյան գործընկերների հետ կապերը: Կարող եք մեկնել գործուղումների: Անձնական հարաբերություններում բարդություններ կլինեն: Մերձավորներին տհաճորեն կզարմացնի Ձեր պրագմատիկ մոտեցումը ցանկացած խնդրի լուծման հարցում: Շրջապատող մարդկանց ապրումները Ձեզ բոլորովին չեն հետաքրքրի, հավանական է` դաժան վարք դրսևորեք, չնայած որ ձգտում էիք այլ բանի:
Կշեռք ( 24.09-23.10)
Օրվա սկզզբին հնարավոր է լսեք տհաճ լուրեր, մթնոլորտը կլինի շատ լարված: Ձեր ցանկությունից անկախ կհայտնվեք ուշադրության կենտրոնում, շրջապատի մարդիկ խորհուրդներ կտան, որոնք Դուք չեք խնդրել, կարտահայտեն իրենց դատողությունները, որոնք կգերադասեիք չլսել: Տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ դժգոհությանը դիմադրելը շատ դժվար կլինի, սակայն անհրաժեշտ է: Բարդ կլինի իրականացնել ծրագրածը, անընդհատ ստիպված կլինեք ինչ-որ բան վերանայել, ինչ-որ բանի հարմարվել: Միայն երեկոն Ձեզ կուրախացնի, հնարավորություն կստանաք արագ և առանց մեծ ջանքերի լուծել Ձեր բոլոր խնդիրները:
Կարիճ (24.10-22.11)
Այօր հարկավոր է զբաղվել ֆիզիկական վարժություններով: Դրանք Ձեզ կօգնեն ազատվել ավելորդ զգացմունքային լարվածությունից, կլիցքավորեն նոր ուժերով և կօգնեն հեշտությամբ կատարել անխուսափելի մանր գործերը: Փորձեք օրը սկսել թեթև, առողջարար մարմնամարզությունից կամ էլ մաքուր օդում զբոսանքով: Չի բացառվում, որ հանդիպեք հին ծանոթի, ով պատրաստ կլինի Ձեզ ցուցաբերել աջակցություն կամ տեխնիկական օգնություն:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Անձնական և ընտանեկան հետաքրքրությունները պետք չէ հակադրել: Այսօր ամենալավ ժամանակն է տունը կարգի բերելու և կատարելու ընտանիքի անդամներին վաղուց խոստացվածը: Եթե Դուք միայնակ եք, ապա հետաքրքրվեք Ձեր բարեկամներով և փորձեք կարգավորել հարաբերությունները նրանց հետ: Չի բացառվում, որ միմյանց կարող եք օգտակար լինել:
Այծեղջուր (23.12-20.01)
Այսօր օգտագործեք Ձեր բոլոր գիտելիքները: Դժվար չի լինի հաղթահարել խնդիրներ` կապված գիտությունների, տեխնիկայի կամ բժշկության հետ, կլուծեք նաև հերթական կենցաղային խնդիր: Այսօր հարմար է գործնական հարաբերություններ զարգացնել հեռավոր շրջանների մարդկանց հետ: Ինքնազգացումը լավ պահպանելու համար օգտակար կլինեն չափավոր ֆիզիկական վարժությունները:
Ջրհոս (21.01-19.02)
Ուշադրություն դարձրեք բոլոր մանրուքներին, հենց դրանք էլ կարող են դառնալ իրադարձությունների անբարենպաստ զարգացման պատճառ: Ձեզ հարկավոր է լինել առավելագույնս զգույշ սարքավորումներ օգտագործելիս, բժշկական կամ գիտահետազոտական փորձեր կատարելիս: Այսօր խորհուրդ չի տրվում այցելել ապահովագրական գործակալություններ կամ հարկային տեսչություն: Ցանկալի չէ նաև հաշիվ բացել բանկում, ձևակերպել երկարաժամկետ վարկ:
Ձուկ (20.02-20.03)
Լավ ժամանակահատված է կարգի բերելու աշխատասեղանը, աշխատանքային գրաֆիկ կազմելու, գործընկերների հետ հարաբերությունները բարելավելու և որևէ կազմակերպության ծառայողական աշխատակազմի հետ շփվելու համար: Օրվա վերջին հնարավոր է մարդիկ գրավեն երկակի դիրքորոշում և փորձեն որևէ բան թաքցնել Ձեզանից: Հիշեք, որ ցանկալի չէ մնան գաղտիքները Ձեր և նրանց միջև, ովքեր կիսում են բոլոր շահերը և նպատակները: