
Խոյ ( 21.03-20.04)
Այսօր Դուք լի կլինեք յուրօրինակ լիցքերով. անհրաժեշտ է դրանք վերածել հիանալի մտքերի և իրական նախագծերի: Հնարավոր է` այդ զբաղմունքը լինի ամենալավն ու ուրախը, իսկ արդյունքները հաճելիորեն Ձեզ կզարմացնեն:
Ցուլ (21.04-21.05)
Ուղղեք Ձեր դրական լիցքերը շրջապատող մարդկանց: Շատերն ունեն Ձեր օգնության կարիքը. եթե նրանց ցուցաբերեք աջակցություն, ապա Ձեր խիղճը հանգիստ կլինի: Ուշադիր եղեք. հնարավոր է` կան մարդիկ, որոնց շատ-շատ օգնություն է պետք, սակայն նրանք դրա մասին չեն բարձրաձայնում:
Երկվորյակ (22.05-22.06)
Այսօր հնարավոր է՝ զգաք ինչ-որ արգելակում, և դրանում ոչ մի սարսափելի բան չկա, համենայն դեպս, գոնե Ձեզ համար: Համոզվեք նրանում, որ չեք խոչընդոտում ինչ-որ մեկի զարգացմանը, նաև` պետք չէ զգալ շտապելու պարտավորություն:
Խեցգետին (23.06-23.07)
Հնարավոր է մեկնեք ուղևորության, որի ընթացքը Ձեզ համար ավելի կարևոր կլինի, քան թե նրա նպատակը: Եղեք ուշադիր Ձեր ուղեկիցների նկատմամբ:
Առյուծ (24.07-24.08)
Այսօր, մտնելով խանութ, նախ վճարեք այն ապրանքների համար, որոնք Ձեզ շատ անհրաժեշտ են, և ոչ թե նրանց, ինչ ուզում եք: Ձեր բյուջեն երկուսի համար կարող է և չբավականացնել:
Կույս ( 25.08-23.09)
Այսօր ամենամեծ սխալը, որ կարող եք թույլ տալ սեփական ուժերի թերագնահատումն է: Ցանկալի է՝ ուշադրություն դարձնեք դրան: Իրականում ցավալի կլինի է, եթե Ձեր ուժերն ապարդյուն անցնեն:
Կշեռք ( 24.09-23.10)
Ձեր հետ շփման թեթևությունը հավասարապես կգնահատեն ինչպես ընկերական միջավայրում, այնպես էլ ընտանիքում: Կիսվեք նրանց հետ դրական էներգիայով: Այսօր Ձեր սրամիտ մեկնաբանություններով հնարավորություն կունենաք լավ տպավորություն ստեղծել նոր մարդկանց մոտ: Ընտանիքում սպասվում են հավասարակշիռ հարաբերություններ:
Կարիճ (24.10-22.11)
Այսօր Դուք ուղղակի շողում եք: Լի եք ներքին էներգիայով և Ձեզնից լույս է անդրադառնում: Այդ երևութը նույնիսկ Դուք չեք կարող բացատրել: Ուղղակի խոստովանեք Ձեզ, որ այսօր փայլուն տրամադրությամբ եք սկսել օրը:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Ձեր գործընկերոջն անհրաժեշտ է Ձեր աջակցությունը, անպայման ժամանակ տրամադրեք և կատարեք նրա ցանկությունները: Դուք հանգիստ կզգաք, եթե կարողանաք օգնել նրան լուծելու իր խնդիրները:
Այծեղջուր (23.12-20.01)
Այս օրը ոչնչով աչքի չի ընկնի, այն ամենասովորական օրերից մեկն է: Սակայն հնարավոր են հաջողություններ. եթե մի փոքր ջանք թափեք, ինքն իրեն ամեն ինչ կլինի:
Ջրհոս (21.01-19.02)
Այսօր ստիպված կլինեք հաշտվել Ձեր դրության հետ և շուտ մոռանալ այն, ինչը չհաջողվեց իրականացնել: Խորհուրդ է տրվում հանգստանալ: Ավելի շատ ժամանակ տրամադրեք ընտանիքի անդամներին: Մասնագիտական խնդիրները պետք է անցնեն երկրորդ պլան: Խստիվ արգելվում է չափից շատ ծանրաբեռնվել և ալկոհոլ օգտագործել:
Ձուկ (20.02-20.03)
Աստղերը խոստանում են հաջողություններ սիրային հարաբերություններում, ընտանեկան մթնոլորտի բարելավում, եթե կարողանաք անցնել բոլոր թաքնված թակարդները: Հնարավոր է՝ լինեն նոր և հետաքրքիր ծանոթություններ: Հաճելի անդամակցությունը և ուրախ ժամանցը կօգնեն Ձեզ շեղվելու ծանր հոգսերի բեռից: