Citylife.am- Նարինե, մասնագիտությամբ մշակութաբան եք, ինչպե՞ս ընտրեցիք դիզայների մասնագնագիտություն: Արդյո՞ք սերը դեպի նորաձևություն մանկուց է գալիս։
Նարինե– Այո մասնագիտությամբ մշակութաբան եմ, ինչ վերաբերում է նորաձևությանը․ կարծում եմ՝ այն ևս կապ ունի արվեստի ու մշակույթի հետ, հուսով եմ՝ այնքան էլ չեմ հեռվացել մասնագիտությունիցս: Նորաձևութան հանդեպ սերս մանկուց է եղել մայրս պատմում է, որ ինքս էի որոշում՝ ինչ պետք է հագնեմ՝ համադրելով հագուստներս հաճախ ավելի համարձակ ու տարբերվող եմ եղել:
Citylife.am- Առաջին քայլերը դեպի նպատակը որո՞նք են եղել:
Նարինե– Առաջին քայլերս այն էր, որ սկսեցի հագուստներս ինքս կարել գնելու փոխարեն: Հաջորդ քայլս մոտավորապես երկու տարի առաջ էր՝ իմ շատ լավ ընկերներից մեկի հետ որոշեցինք Fashion-ֆիլմ նկարահանել, բայց տեխնիկական խնդիրների պատճառով այն կիսատ մնաց: Հուսով եմ՝ ապագայում կավարտենք: Առավել հստակ քայլս Armmodgashion show-ին մասնակցելն էր, որին ներկայացա թվով հինգ երեկոյան հագուստների հավաքածույով: Կտորներն ընտրել էի կարմիր երանգի մեջ:
Citylife.am- Ինչու՞ կարմիր: Արդյո՞ք այն որևէ խորհուրդ ունի իր մեջ:
Նարինե– Կարմիրը միշտ ասոցացրել եմ կանացիության հետ: Կարծում եմ՝ կարմիրը այն գույներից է, որի ճիշտ երանգի համադրության դեպքում արդյունքը շահեկան կլինի:
Citylife.am- Ըստ ձեզ արդյո՞ք սահմաներ ունի նորաձևությունը:
Նարինե– Նորաձևությունը արվեստ է, իսկ արվեստը սահմաններ ունենալ չի կարող, դրա վառ ապացույցն է համաշխարհային designerneri-ի ցուցահանդեսներիը, որտեղ անգամ ներկայացվում է կենդանիների մսից հագուստներ:
Citylife.am- Կան արդյո՞ք գույներ որոնք ոգեշնչման աղբյուր են հանդիսանում:
Նարինե– Իհարկե ունեմ նախընտրելի գույներ, սևն ու սպիտակը` միշտ են ակտուալ և ոճային: Բացի այդ, սևը ինձ համար մարդու անհատականությունն ընդգծող ամենավառ գույներից է: Այն միակ գույն է որ իր մեջ ունի բոլոր գույները, իսկ այ սպիտակը՝ գեղեցիկի և դասականի նուրբ համադրությունն է:
Citylife.am- Նորաձևության մեջ ունեք արդյո՞ք իդեալներ:
Նարինե– Իդեալ, որպես այդպիսին չունեմ: Ոգեշնչվում եմ Chanel-ից` իր անցած ճանապարհն ու ոճը ինձ շատ հարազատ է: YSL,GABBANAYI-Ի պրինտներն եմ շատ սիրում։ Ուրիշ հարթակ են ինձ համար` VELENTINO-ն և նոր սերնդի BALAMANI-ին որն էլ կարճ ժամանակում կարողացավ ճանաչում ձեռք բերել ամբողջ աշխարհում։
Citylife.am- Դիզայներն ունի՞ առանձնահատկություններ, որոնց պետք է առավել ուշադրություն դարձնի:
Նարինե– Իհարկե, շատ բաներ պահանջում են առանձնահատուկ մոտեցում, հագուստը ևս պահանջում է առանձնակի մոտեցում, այն իսկապես շատ բան կարող է ասել մարդու մասին` կոկիկության, նախասիրությունների։
Citylife.am- Ցուցահանդեսին պատրաստվելիս ի՞նչն է առավել կարևոր Ձեզ համար: Այն ի՞նչ է տալիս Ձեզ:
Նարինե– Ցուցահանդեսները ինձ տալիս են հոգևոր բավարարվածություն։ Աշխատելիս ամեն բան ինձ հարազատ է: Աշխատանքը` պահը վայելելու հնարավորություն է տալիս, որտեղ զգացվում է և բնավորությունը և designeri-ի անհատական մոտեցումը։ Կարծում եմ՝ եթե մի բանի հիմքում կա սեր, ապա ստացվելու հավանականությունը մեծ է: Ես սիրում եմ գեղեցկացնել մարդկանց:
Citylife.am – Ինչպես բոլոր մոդելավորողները դուք ևս ստեղծել եք ձեր բրենդը: Այն ինչո՞վ է առանձնանալու․ շուկան բավականին լայն է:
Նարինե- Badalyany-ը միյայն հագուստի մոդելավորում և պատվերներ չէ որ կատարելու է, այլ իր աշխատանքով փորձելու է յուրաքանչյուրին անհատական մոտցումը ցույց տալ: Այո շուկան բավականին լայն է․ այդ փաստն ինձ ուրախացնում է,քանի որ հայկականը կրելու հնարավորությունն է շատանում:
Հարցազրույցը՝ Մարիամ Սուքեյանի/Citylife.am/