Հայաստանի հավաքականի կազմում տեղի է ունեցել փոփոխություն. Եվրոպայի առաջնություն։

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը ներկայացրել է թիմի կազմը Խարկովում կայանալիք Եվրոպայի առաջնությունում: Ուկրաինա կմեկնեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Գոռ Երիցյանին փոխարինել է Ռիո-2016-ի մասնակից Վլադիմիր Մարգարյանը: Առաջնությունը տեղի կունենա հունիսի 15-25-ը:

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/ Citylife.am/