
Citylife.am- Ի՞նչ դիմահարդարում է մոդայիկ այս տարի։
Ալինա– Այս տարի մոդայիկ են բնական հոնքերը Gloss-ները, Nude make up-ը, ինչպես նաև ոչ գծային Smoky eye-ը:
Citylife.am- Արդյո՞ ք ճիշտ են դիմահարդարվում հայ աղջիկները:
Ալինա– Առհասարակ անկախ ազգությունից ես կարծում եմ, որ գրագետ դիմահարդարումը երբեք ավելորդ չէ․ գեղեցիկ դիմագծերով աղջիկներն էլ մի փոքր շպարվելուց էլ ավելի են գեղեցկանում, չնայած պետք չէ մոռանալ բնական գեղեցկության մասին:
Citylife.am- Ի՞նչ խորհուրդներ կտաք․ ինչպե՞ս դիմահարդարվել ամռան այս շոգ օրերին։
Ալինա– Միանշանակ տհաճ է տոնային քսուկի հաստ շերտ կրել ամռան ողջ օրվա ընթացքու, եթե լավ մաշկ ունեք մի փչացրեք ամեն օր տոնային քսուկ օգտագործելով, կարող եք միայն BB կրեմներ օգտագործել՝ դեմքի գույնը հավասարեցնելու և թարմ տեսք հաղորդելու համար, ընդգծեք շուրթերը, այտոսկրերը, թարթիչները և դուք հիասքանչ եք: Իսկ եթե մաշկը այդքան էլ լավ վիճակում չէ,ապա բուժեք այն, այլ ոչ թե քողարկեք:
Citylife.am- Ի՞նչ դիմակներ խորհուրդ կտաք։
Ալինա- Դիմակները բազմազան են և կախված մաշկի տեսակից՝ տարբեր բաղադրություններով, այդ իսկ պաճառով պետք է ճիշտ որոշել մաշկի տեսակը և ընտրել ձեր մաշկին համապատասխան դիմակ, իսկ խոնավացնող դիմակները կարող են օգտագործել բոլոր մաշկի տեսակները: Ստորև ներկայացնում եմ տնային պայմաններում մաշկը խոնավեցնող դիմակ պատրաստելու մի բաղադրատոմս, որը պատրաստելու համար ձեզ հարկավոր է մեկ ավոկադո, մեկ հավկիթի սպիտակուց,երկու ճաշի գդալ վարսակի փաթիլներ, մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ:Թվարկված բաղադրիչների խառնուրդից ստացած զանգվածը ձեռքի նուրբ շարժումներով հարկավոր է տարածել դեմքի վրա և թողնել մոտ 15-20 րոպե: Այնուհետև սրբիչով մաքրել քսուկի մնացորդները և տաք ջրով լվանալ դեմքը: Այս դիմակը խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթը 2 անգամ, որպեզի փափուկ սնուցված և առողջ մաշկ ունենաք:
Citylife.am- Ու՞մ եք երազում դիմահարդարել:
Ալինա– Դպրոցական տարիներից ինձ համար գեղեցկության էտալոն է եղել Անջելինա Ջոլին, բավականին ժամանակ է անցել, սակայն նրան հանդիպելու` առավել ևս դիմահարդարելու միտքը չի լքել ինձ։
MakeUp by Alina Sargsyan


Հարցազրույցը՝ Մաշա Թուրվանդյանի /Citylife.am/