Հաղթանակի զբոսայգում կայացավ մասսայական սեղանի թենիսի մրցաշարը:
Հունիսի 10-ին <<Սպորտը բոլորի համար>> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանի Հաղթանակ զբոսայգում կայացավ սեղանի թենիսի մասսայական մրցաշարը, որին մասնակցեցին տարբեր տարիքի ու մասնագիտության մոտ 40 մասնակից: Մրցաշարի նպատակն էր տարբեր տարիքի , մասնագիտությունների և աշխարհայացքների տեր մարդկանց բերել դեպի սպորտ, նաև մասսայականացնել սեղանի թենիս մարզաձևն ու մարդկանց մեջ քարոզել առողջ ապրելակերպի գաղափարը:
Կանայք և տղամարդիկ նախ մրցեցին խմբային փուլով, ապա խմբերում առաջին և երկրոդ տեղերը գրաված մասնակիցները դուրս եկան եզրափակիչ փուլ , որտեղ էլ օլիմպիական մրցակարգով որոշեցին հաղթողին և մրցանակակիրներին: Կանանց մրցակցությունում հաղթող դարձավ Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության վարչության աշխատակից Արշալույս Գասպարյանը, իսկ 2-րդը՝ Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանն էր, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Շուշան Սիմոնյանը: Տղամարդկանց մրցակցությունում ուժեղագույնը Վահե Սիմոնյանն էր: Երկրորդ մրցանակին արժանացավ Անդրանիկ Թորոսյանը, իսկ 3-րդին՝ Սամվել Ջինանյանը:
Հաղթողներն ու մրցանակակիրները <<Գոլդս ջիմ>> ֆիտնես կենտրոնի կողմից ստացան 2 անձի համար նախատեսված ֆիտնես կենտրոնից օգտվելու քարտեր :
<<Սպորտը բոլորի համար>> մասսայական սպորտին և առողջ ապրելակերպին նպաստող հասարակական կազմակերպությունը կշարունակի կազմակրեպել մասսայական միջոցառումներ՝ դեպի սպորտ բելելով ինչպես մայաքաղաքի այնպես էլ մարզերի ներկայացուցիչներին:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/ Citylife.am/