Հայաստան – Մոնտենեգրո

Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Մոնտենեգրոյի ընտրանուն: Մեր ազգային թիմը պարտվեց 1:4 հաշվով: Խաղի մեկնարկից 2 րոպե անց հաշիվը բացեց Մոնտենեգրոյի ֆուտբոլիստ Բեչիրայը: Ստեֆան Յովետիչը 28-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը: Առաջին խաղակեսը ավարտվեց 2:0 հաշվով: Երկրորդ խաղակեսի 54-րդ րոպեին Յովետիչը դուբլ ձևակերպեց, իսկ 82-րդ րոպեին դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Վերջին րոպեին Ռուսլան Կորյանը կարողացավ մեկ գոլ խփել: Այս խաղից հետո Հայաստանի ազգային թիմը E խմբում 6 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղում է: Մոնտենեգրոն զբաղեցնում է 2-րդ տեղը:

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/ Citylife.am/