Մթերքներ, որոնցից պետք է հրաժարվել 30-ից հետո

Բժիշկները ներկայացրել են մթերքների ցուցակ, որոնք պետք է հանել ամենօրյա սննդակարգից, եթե դուք արդեն 30 տարեկան եք: Գիտնականները պարզել են, որ հենց 30-40 ընկած ժամանակահատվածում որոշ մթերքներ կարող են խանգարել կառուցվածքին, առողջությանը և երիտասարդ տեսքին:

Առաջին հերթին մասնագետները խորհուրդ են տալիս դադարել օգտագործել յոգուրտներ տարբեր հավելումներով: Տարիքի հետ օրգանիզմին ավելի դժվար է պահպանել շաքարի կայուն մակարդակը արյան մեջ, ինչը ազդում է յուղային կուտակումների պրոցեսի, կոլագենի արտադրության վրա, ինչը և իր հերթին ազդում է մաշկի ձիգ լինելու վրա: Որպես կանոն հավելումներով յոգուրտները ոչ միայն մրգեր են պարունակում, այլև շատ օշարակ և շաքարավազ: Այս «դիետիկ» մթերքը դառնում է շաքարների շատ ծանրակշիռ աղբյուր, որը ընկնում է արյան մեջ:
Բացի այդ, արգելքի տակ են ընկնում խանութի քաղցր ըմպելիքները: Խոսքը գնում է ոչ միայն գազավորված ըմպելիքի, որում կան չափազանց շատ հեղուկ ածխաջրեր, այլև հյութերի: Ի տարբերություն թարմ քամած հյութերի, դրանցում մեծ է շաքարի պարունակությունը: Գարեջուրը նույնպես ցանկալի չէ 30 տարեկանների համար, քանի որ այն նկատելիորեն հեղուկազրկում է օրգանիզմը, ինչը բերում է կնճիռների արագ հայտնվելուն:

Բարձր տեսակի ալյուրից պատրաստված սպիտակ հացը նույնպես արժե փոխարինել մուգ կամ սև հացով: Պատճառը օսլայի մեծ պարունակությունն է, որը օրգանիզմում դառնում է ավելորդ շաքար և բերում ճարպերի կուտակման:
Արգելված մթերքների մեջ են մտնում նաև մարինացված բանջարեղենը և բոլոր կարգի թթուները, քանի որ դրանք հանգեցնում են հեղուկի կուտակմանը օրգանիզմում, ինչը արտացոլվում է դեմքի վրա այտուցվածության և աչքերի տակի պարկերի տեսքով:

Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/