Ձեր այսօրվա աստղագուշակը 08.06.2017

Խոյ ( 21.03-20.04)

     Այն, ինչը որ Դուք գաղտիք էիք համարում, պարզվում է`  բոլորին արդեն վաղուցվանից հայտնի է: Սակայն դրանում ոչ մի վատ բան չկա, չէ՞ որ գաղտնիքների բացահայտումը նույնպես կարող է լինել հետաքրքիր իրադարձություն:

Ցուլ (21.04-21.05)

     Այսօր Ձեզ վրա կթափվի չափից շատ ծավալով տեղեկատվություն, և դրանք բոլորը կլինեն թվերի և ամսաթվերի տեսքով, որոնք այդքան էլ հեշտ չէ  մտապահելը: Աշխատեք գտնել ժամանակ, որ մի փոքր շունչ քաշեք, հանգստացեք, այնուհետև անցեք գործի:

Երկվորյակ (22.05-22.06)

     Այսօր խորհուրդ է տրվում հիշել Ձեր կամ սիրելիի բարեկամների մասին: Զանգահարեք նրանց կամ ավելի լավ է այցելեք, որպեսզի բարեկամների հետ անցկացնեք մի  ամբողջ հաճելի երեկո: Ձեր և Ձեր սիրելիի հարաբերություններն ավելի կջերմանան նրանց բարյացակամ շրջապատում,  կլինեք ավելի սիրառատ միմյանց նկատմամբ:

Խեցգետին (23.06-23.07)

     Դուք արդեն ծրագրե ՞լ եք Ձեր բյուջեն; Եթե ոչ, ապա այսօր  ժամանակն է այն ծրագրել: Հիանալի տրամադրվածություն ունեք, որպեսզի  կարգավորեք  Ձեր ծախսերը և եկամուտները: Նույնիսկ, եթե Դուք դա արդեն կատարել եք,  ստուգեք, թե ինչքանով է այն համապատասխանում իրականությանը:

Առյուծ (24.07-24.08)

     Այսօր ցանկալի է շփվեք նոր մարդկանց հետ:  Այդ մարդիկ  կարող են լինել աշխատավայրում կամ  նոր հարևաններ: Այսօր Ձեր էներգիան իդեալապես համապատասխանում է  հասարակական կապերի ընդլայմանը:

Կույս ( 25.08-23.09)

     Ձեզ անհրաժեշտ է  կարգավորել ստեղծված իրավիճակը: Լարեք  Ձեր ողջ ուժերն ու բանականությունը  և անցեք գործի: Հնարավոր  է` այսօր  Ձեզ բարդ կլինի ընդհանուր լեզու գտնել  այլ մարդկանց հետ, որովհետև  Դուք ունեք  ավելի շատ մտավոր էներգիայի պաշար, քան նրանք:

Կշեռք ( 24.09-23.10)

     Ականջ դրեք Ձեր ընկերների  խոսակցություներին.  նրանք ունեն բազմաթիվ  հետաքրքիր և հիանալի մտքեր, թե ինչով կարելի է զբաղվել այսօր: Եթե Դուք նրանց միանաք,  ապա Ձեռք կբերեք նոր և հաճելի կենսափորձ:

Կարիճ (24.10-22.11)

     Աշխատեք  ամեն ինչ անել, որպեսզի  աջակցեք օգնության կարիք ունեցողներին: Այսօր  անհրաժեշտ է, որ  կիսվեք Ձեր էներգիայով այլ մարդկանց հետ: Եթե կարողանաք գտնել միջոցներ  աջակցելու  Ձեր ընտանիքի անդամներին կամ ընկերներին, ապա  կկարողանաք համալրել  Ձեր կենսաուժերը:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

    Օրվա առաջին կեսը  լարված աշխատանքի ժամանակ է: Կհայտվեն շատ խնդիրներ և դժվարություններ, որոնք Դուք հեշտությամբ կհաղթահարեք: Կկարողանաք առավելագույն  արդյունավետ  օգտագործել ժամանակը, ոչ մի րոպե իզուր չեք կորցնի: Օրվա կեսին հնարավոր են անախորժություններ, որոնց պատճառը կարող է լինել մի կին, որին անհիմն վստահում էիք: Օրվա վերջում դրական  միտումները կգերակշռեն, և Դուք հաճելի երեկո կանցկացնեք մտերիմ մարդկանց հետ:

Այծեղջուր (23.12-20.01)

Բոլոր տնային գործերը, որոնք ծրագրել էիք, արված կլինեն ամենապատշաճ ձևով: Բայց մի սևեռվեք միայն տնային գործերի վրա: Եթե բարեկամներից որևէ մեկի հետ ունեք բարդ հարաբերություններ, ապա  բարենպաստ օր է բոլոր անախորժությունները կարգավորելու համար: Աշխատեք վերջացնել բոլոր գործերը, որոնք պլանավորել էիք այսօրվա համար, քանի որ դրանից է կախված Ձեր գործունեության հետագա զարգացումը: Սիրային հարաբերություններում եղեք ավելի ռոմանտիկ, հակառակ դեպքում հնարավոր է` զգացմունքները սառչեն:

Ջրհոս (21.01-19.02)

    Այսօր վտանգ կա ընկնելու սեփական պատրանքների և ինքնախաբեության ազդեցության տակ: Եկել է ժամանակը վերադարձնելու այն ամենը, ինչ արել են Ձեզ համար անշահախնդիր օգնություն ցուցաբերած մարդիկ: Որպեսզի  չուշանաք աշխատանքից, ցանկալի է ձեռք բերել մեխանիկական զարթուցիչ.  էլեկտրոնայինը Ձեզ չի արթնացնի:

Ձուկ (20.02-20.03)

   Այսօր ցուցաբերեք իմաստնություն և դիմացկունություն: Ձեր զսպվածությունը սիրած տղամարդու կողմից կարող է ընկալվել որպես անուշադրության նշան, կարող են լինել թյուրըմբռնումներ և բողոքներ: