
Գոյություն ունեն տարբեր դիետաներ, սննդային հավելումներ, հաբեր, որոնք ունակ են օգնելու կորցնելու քաշը և սովի զգացողությունը երկար ժամանակով արգելակելու: Սակայն այս դեպքերում առաջ է գալիս առողջության խնդիրը:
Մեծամասնությունը դիետա պահելու դեպքում գիտե, թե ինչ մթերքներ չի կարելի է օգտագործել նիհարելու ժամանակ: Սակայն գոյություն ունեն մթերքներ, որոնք օգնում են ոչ միայն նիհարելուն, այլև լավացնում են ինքնազգացողությունը և ուրախություն պարգևում:
Կաղամբ
Նիհարողների համար ամենալավ բանջարեղենը կաղամբն է: Դրա յուրաքանչյուր տարատեսակ մեծ օգնական է ավելորդ կիլոգրամների հետ պայքարելու համար: Կաղամբը օգնում է նյութափոխանակությանը և աղիքների ճիշտ գործունեությանը: Այն նաև օգնում է կարգավորել օրգանիզմում կատարվող գործընթացները՝ կապված յուղի հետ, դրանով իսկ օգնելով ազատվել ավելորդ քաշից:
Հատիկայիններ
Բջջանյութը, որը պարունակվում է հատիկայիններում լավ մաքրում է օրգանիզմը շլակներից և շատ վնասակար նյութերից: Հատիկայինները երկար հագեցնում են, օգնում են օրգանիզմը լցնել մի շարք սնուցող և օգտակար նյութերով, բարձրացնում հեմոգլոբինը:
Նեխուր
Հիանալի բանջարեղեն, որը օգնում է պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ: Նեխուրն ունի կաղամբի նման հատկություններ, այն նաև կշտացնում է, օրգանիզմից հանում է ավելորդ աղերը, ամրացնում դիմադրողականությունը, կարգավորում քունը և հանգստացնում նյարդային համակարգը: Նեխուրի արմատը օգնում է մաքրել երիկամներն ավազից և քարերից:
Համեմունքներ
Ոչ բոլորն են մտածում եմ, որ համեմունքները ոչ միայն յուրահատուկ համ են հաղորդում սննդին, այլև օգնում են ավելորդ քաշի դեմ պայքարին: Դրանցից ամենահայտնին քարին է: Այս համեմունքը ոչ միայն լավ այրում է ճարպը, այլև իջեցնում արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ուժ է հաղորդում և բարձրացնում մտավոր ակտիվությունը: Իսկ դրանց մեջ պարունակող հակաօքսիդանտները օգնում են պայքարել ազատ ռադիկալների դեմ:
Սպանախ
Այս տերևային կանաչին անփոխարինելի է նիհարողների համար: Նրա յուրահատկություններից մեկը հատուկ համի բացակայությունն է, այնպես որ այն կարելի է ազատ ավելացնել գրեթե բոլոր ճաշատեսակների մեջ: Դրա երկրորդ ոչ պակաս կարևոր հատկությունը քիմիական բաղադրությունն է: Այն պարունակում է սպիտակուց և սելեն, որոնք օգնում են ազատվել ավելորդ քաշից և արագացնել նյութափոխանակությունը: Սակայն սպանախը պետք է օգտագործել թարմ վիճակում, որովհետև այն արագ է կորցնում է իր օգտակար հատկությունները պատրաստման ընթացքում:
Իհարկե, այս ցուցակում ոչ բոլոր մթերքներն են, որոնք կարող են օգնել ձեզ նիհարելու հարցում, սակայն ավելացնելով դրանք ձեր սննդակարգում դուք ոչ միայն բազմազանություն կմցնեք, այլև այն ավելի առողջարար և օգտակար կդարձնեք:
Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/