Ձեր այսօրվա աստղագուշակը 07.06.2017

Խոյ ( 21.03-20.04)

     Այսօր հնարավոր է՝  դառնաք ինչ-որ իրադարձության ականատես, որը կարող է  փոխել Ձեր ողջ պատկերացումը  աշխարհի մասին: Մի քանի անգամ մտածեք նախքան   Ձեր տպավորություններով և մտքերով կկիսվելը:

Ցուլ (21.04-21.05)

    Դուք հակում ունեք կատարելու ավելորդ աշխատանքներ: Սահմանափակեք Ձեր գործունեությունները` Ձեր իսկ շահերից ելնելով: Այդ դեպքում կխնայեք Ձեր  և ուժերը, և  ժամանակը: Եթե ինչ-որ մեկը  չի կարողանում կատարել իր պարտականությունները, դա չի նշանակում, որ դրանով պիտի զբաղվեք Դուք:

Երկվորյակ (22.05-22.06)

     Այսօր հնարավոր է զգաք  ուժերի պակաս՝  ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան: Վերջինս ավելի վտանգավոր է, այդ իսկ պատճառով, աշխատեք  խուսափել  չափից շատ զգացմունքային մարդկանց հետ շփվելուց:

Խեցգետին (23.06-23.07)

     Այսօր կզգաք  անհավատալի հոգեւոր ներշնչանք և անհանգստություն` ինչ-որ նոր իրադարձությունների պատճառով:  Հնարավոր է՝ դա լինի  նոր սիրային  խանդավառություն, նոր ծրագրեր մարզադահլիճում կամ նույնիսկ`  նոր աշխատանքային պարտականություններ: Այնուամենայնիվ, ինչ էլ որ դա լինի, տրվեք այդ զբաղմունքին ամբողջությամբ:

Առյուծ (24.07-24.08)

     Այս օրը Ձեզ կուրախացնի: Ջանասիրություն ցուցաբերելու  դեպքում կպարգևատրեք: Օրը բարենպաստ է շփման և նոր կապեր հաստատելու համար: Ձեր գործնական եռանդն այսօր շատ բարձր է: Սիրային հարցերում  մի մոռացեք օգտագործել  Ձեր ողջ  բնական հմայքը: Հնարավոր է հենց այսօր էլ ունենաք  ծառայողական սիրավեպ:

Կույս ( 25.08-23.09)

     Այսօր Ձեզ համար աշխարհը կթվա մոխրագույն ու ձանձրալի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Դուք չցանկանաք այն լցնել վառ գույներով: Ցանկալի է  այսօր հյուրընկալվել կամ էլ հյուրեր ընդունել Ձեր  տանը:

Կշեռք ( 24.09-23.10)

Այսօր Ձեր ստեղծագործական ուժերը զգալիորեն կնվազեն, Ձեզ դժվար կլինի որոշումներ կայացնել, իսկ ինչ-որ մեկին կրկնօրինակելու փորձերը անհաջող կլինեն: Աստղերը խոստանում են հաջողություններ, ի դեպ, դրանց Դուք կհասնեք հեշտությամբ, սակայն հեշտությամբ էլ կարող եք կորցնել, եթե չպահեք բոլոր ուժերով:

Կարիճ (24.10-22.11)

     Այսօր հետևեք Ձեր վարքին և արարքներին, ինչպես նաև մոտ մարդկանց հետ հարաբերություներին. հնարավոր է՝ այսօր պատահաբար նեղացնեք նրանց և նույնիսկ դա չզգաք: Անբարենպաստ ժամանակ է  մերձավորների հետ սերտ շփում ունենալու համար, ցանկալի է սահմանափակվեք հեռախոսազանգերով:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

Աշխատեք խուսափել ցանկացած տիպի վեճերից, որոնք այսօր շատ կլինեն: Հակառակ դեպքում իրավիճակը պարզապես կարող է դառնալ անկառավարելի, ինչի հետեւանքով կարող եք ունենալ բազմաթիվ խնդիրներ:

Այծեղջուր (23.12-20.01)

     Այսօր Դուք կլինեք ցանկալի հյուր ցանկացած վայրում, քանի որ ոչ մեկին, ինչպես Ձեզ, չի հաջողվի այդքան հեշտությամբ ուրախություն պարգևել նույնիսկ ամենաձանձրալի մարդկանց: Սակայն հնարավոր է, այդ զբաղմունքը Ձեզ հաճույք չպարգևի:

Ջրհոս (21.01-19.02)

     Կյանքում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ, որոնց  համար Դուք այնքան էլ ուրախ չեք, սակայն գիտակցում եք, որ դրանք  անհրաժեշտ են  Ձեր զարգացման համար: Ընդունեք այդ փոփոխությունները դրականորեն և արդեն երեկոյան Ձեր տրամադրությունը զգալիորեն կբարձրանա:

Ձուկ (20.02-20.03)

     Այսօր կունենաք բավականին շատ եռանդ, այն իդեալականորեն համապատասխանում է, որպեսզի կատարեք դժվար աշխատանք կամ զբաղվեք ինքնակրթությամբ: Այսօր ավելի, քան երբևէ կկարողանք հեշտությամբ դուրս գալ տարբեր իրավիճակներից և կկգտնեք ցանկացած խնդրի լուծումը: