Ձեր այսօրվա աստղագուշակը 04.06.2017

Խոյ ( 21.03-20.04)

Դուք հաճույք կստանաք ոչ թե  ինչ-որ կոնկրետ նպատակի հասնելուց, այլ  մտածվածի իրագործման ընթացքից: Այսօր Ձեզ  չի հետաքրքրի  այլ մարդկանց կարծիքը, Դուք կցանկանաք  առաջին հերթին  իրականացնել Ձեր  մշտական  պահանջմունքը՝ դուր գալ ինքներդ Ձեզ:

Ցուլ (21.04-21.05)

Այսօր Ձեզ դժվար կլինի հանգստություն պահպանել, քանի որ կլինեն մարդիկ, ովքեր ցլամարտիկի նման   «կարմիր լաթով»  կթափահարեն Ձեր առջև  իբրև սադրանք: Այսօրվա տրամադրությամբ ցանկալի չեն  աշխատանքային ուղևորությունները: Հիշեք, որ Ձեր տրամադրությամբ մարդկանց  սովորաբար  հեշտ են գտնում խաբեբաները, ովքեր դեմ չեն  լինի  խաղալ Ձեր միջոցներով:

Երկվորյակ (22.05-22.06)

Այսօր Ձեր մեջ վառ գույներով կզարգանան իշխանատենչությունը, անդրդվելիությունը և կրքոտ ցանկությունները: Կյանքի ինքնակարգավորումը այսօր կառուցեք լավագույն ընտանեկան ավանդույթների հիման վրա: Ձեզ սպասում են ուրախ իրադարձություններ և գաղտնի երազանքների իրականացում:

Խեցգետին (23.06-23.07)

     Սպասվում են ապագայի վերաբերյալ հետաքրքրական ծրագրեր, շատ խոստումներ և երդումներ: Եկել է ժամանակը օգնելու ճակատագրին ավարտելու իսկապես հեռանկարային և իրական նախագծերը: Աշխատավայրում կփչի փոփոխության քամին: Հնարավոր է՝ ստանաք նոր աշխատանքի  առաջարկ, որից կցանկանաք հրաժարվել, սակայն մի շտապեք դա անել, որովհետև հետագայում հնարավոր է՝  հենց այդ աշխատանքն էլ  Ձեզ դուր կգա:

Առյուծ (24.07-24.08)

 

Ձեզ սպասում է հիանալի օր և վառ գիշեր: Հնարավոր է՝ այսօր մոռանաք բոլոր Ձեր հոգսերը և ներեք նրանց, ովքեր Ձեզ ցավ են պատճառել: Զգույշ եղեք անվերահսկելի ծախսերից և պարտք վերցնելուց: Հիշեք, որ խնայել պետք ամենուրեք և միշտ:

Կույս ( 25.08-23.09) 

     Հնարավոր է՝  ունենաք հաջողություններ որևէ  մրցույթում, ձեռք կբերեք նոր ծանոթներ և գրավիչ  հեռանկարներ: Հաշվի առեք, որ այսօր ոչ այնքան  մեծ  ռիսկը կարդարացնի իրեն, սակայն   ցանկալի չէ պարտքով մեծ գումարներ տալ կամ վերցնել:

Կշեռք ( 24.09-23.10)

     Այսօր  աչքաթող մի արեք  ընտանիքի անդամների  և ընկերների խնդիրները, եթե նրանք Ձեր օգնությանը դիմեն: Հնարավոր է`  հենց նրանք  էլ Ձեզ կօգնեն  հետագայում: Օրը բարեհաջող է  նոր ծանոթությունների և  կապերի համար: Ձեր լավատեսության օգնությամբ կկարողանաք հեշտությամբ կատարել բոլոր տնային գործերը:

Կարիճ (24.10-22.11)

     Այսօր բոլոր ամպերը կցրվեն և Ձեր առջև կբացվի պարզ երկինք, ու Դուք կհամոզվեք, որ բոլոր Ձեր մտավախությունները  և անհանգստությունները անհիմն էին: Համարձակորեն կարող եք  սկսել ցանկացած նախագիծ. անպայման  հաջողությունների կհասնեք:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

    Սպասվում են  փոփոխություններ, անյպես որ պատրաստ եղեք: Ձեր կենսունակությունը տեղն է. կկարողանաք հաղթահարել  ամենատարբեր խնդիրները, այնպես, որ նույնիսկ  կարող եք առաջարկել Ձեր օգնությունը շրջապատի մարդկանց:

Այծեղջուր (23.12-20.01)

     Այսօր Ձեր առջև կբացվեն հեքիաթային  հեռանկարներ, սակայն միայն այն դեպքում, եթե կարողանաք ճիշտ գնահատել  իրավիճակը և   հաշվարկել  Ձեր ունակությունները: Բոլոր նոր ձեռնարկումները ցանկալի է հասցնել  իրենց տրամաբանական ավարտին: Ամենակարևորը`մի փորձեք կատարել ամեն ինչ միանգամից, միևնույնն է, չեք հասցնի: Ավելի լավ է քիչ, բայց որակով:

Ջրհոս (21.01-19.02)

Այսօր վերջապես կավարտեք բոլոր այն գործերը, որոնց համար ժամանակ չունեիք: Կլինեք հավասարակշռված. աշխատավայրում, ֆինանսական և անձնական կյանքում ամեն ինչ բարեհաջող է: Ոչ մեկը և ոչ մի բան չի խախտի Ձեր հոգեկան հավասարակշռությունը: Հնարավոր է` լինեն նոր և օգտակար ծանոթություններ: Կկարողանաք ընդհանուր լեզու գտնել ցանկացած զրուցակցի հետ:

Ձուկ (20.02-20.03)

    Դուք բավականին շատ եք շփվում մարդկանց հետ, որոնց սովորաբար  բացարձակապես ուշադրություն չեք դարձնում: Իրավիճակը շատ բարենպաստ է, այդ իսկ պատճառով  կազմակերպեք երեկույթ. հյուրեր հրավիրեք կամ էլ  անցկացրեք  երեկոն  քաղաքի կենտրոնում: