Ռեալ Մադրիդը 2-րդ անգամ անընդմեջ նվաճում է Չեմպիոնների լիգայի գավաթը

Արքայական ակումբի ռմբարկու՝ Կրիշտիանու Ռոնալդուն 20-րդ րոպեին հարվածեց Բուֆոնի դարպասը և հաշիվը դարձավ 1:0: Այնուհետև Յուվենտուսի ֆուտբոլիստ՝ Մանջուկիչը 7 րոպե անց հարվածեց Նավասի դարպասին և հաշիվը դառնում է 1:1: Առաջին խաղակեսը ավարտվում է ոչ ոքի 1:1 հաշվով: Երկրորդ խաղակեսում Արքայական ակումբը փայլեց իր պրոֆեսիոնալ խաղով և ֆուտբոլասերներին նվիրեց գոլառատ խաղակես: Հեռվից ֆանտաստիկ հարվածով Կազեմիրոն 61-րդ րոպեին հաշիվը փոխում է: Կրիշտիանու Ռոնալդուն 3 րոպե հետո հարվածով դուբլ է ձևակերպում և հաշիվը դառնում է 3:1:

Կուադրոն 66-րդ րոպեի խաղադաշտից հեռացվում է և Յուվենտուսը խաղը շարունակում է 10 ֆուտբոլիստներով: Խաղի վերջին րոպեին հաշիվը փոխում է Մարկո Ասենսիոն: Եվ Ռեալ Մադրիդը առավել գոլերով ճանաչվում է հաղթող: Ռեալ Մադրիդ 4:1 Յուվետուս Պատմության մեջ երկրորդ անգամ անընդմեջ Ռեալ Մադրիդը 12-րդ անգամ է դառնում Չեմպիոնների լիգայի հաղթողը: Ռեալ Մադրիդը 2-րդ անգամ անընդմեջ նվաճում է Չեմպիոնների լիգայի գավաթը։

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/ Citylife.am/