Երիտասարդ բռնցքամարտիկը ունի խոստումնալից ապագա. Արամ Ավագյան

Բռնցքամարտը բռունցքներով մենամարտ է 2 մարզիկի միջև։ Բռնցքամարտիկները հագնում են կաշվե ձեռնոցներ, որոնք թուլացնում են հարվածի ուժը և վնասվածքից պաշտպանում դաստակը։ Մասնակիցները դասակարգվում են ըստ քաշի, տարիքի և մարզական պատրաստվածության։ Բոքսը համարվում է տեխնիկական և մարտավարական բարդ սպորտաձևերից մեկը։

Citylife.am-ը այսօր զրուցել է Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած մարզիկ` Արամ Ավագյանի հետ, ով ըդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում:

Citylife.am- Երեկ մենք ականատես եղանք, թե ինչպես դուք պրոֆեսիոնալ ռինգում 3-րդ անգամ տարաք Ձեր անընդմեջ հաղթանակը, որի կապակցությամբ շնորհավորում ենք․Արա՛մ, կպատմեք մեզ՝ ամեն անգամ հաղթելիս ի՞նչպիսի զգացուղություններ եք ունենում և արդյո՞ք այսպիսի հաղթանակներ Ձեր սպորտային կարիերայում եղել են:

Արամ– Հաղթելը միշտ էլ հաճելի է, քանի որ հաղթանակին հասնելու համար քրտնաջան աշխատանքային ճանապարհ ես անցնում, քո առջև խնդիր ես դնում, օր ու գիշեր պարապում: Մենամարտը ավարտվելուց հետո, երբ ձեռքդ բարձրացնում են ուրախալի է, քանի որ քո առջև դրված խնդիրը կատարել ես:

Citylife.am- Արամ, Հայաստանի բազմակի չեմպիոն եք, Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ըդգրկվել եք Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում, Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած մարզիկ եք, այսքան հաջողություններ եք գրանցել ձեր սպորտայն կարիերայում, ո՞րն է Ձեր հաջորդ քայլը:

Արամ– Իմ հաջորդ քայլն է պրոֆեսիոնալ ռինգի հաջորդ մենամարտին պատրաստվելը:

Citylife.am- Արամ, բռնցքամարտի հաջողության մեջ իր լուման ունի Ձեր հայրը, իսկ հաղթանակներից ո՞րն եք նվիրել նրան, թե՞ դեռ կա մի բարձր հաղթանակ, որը կնվիրեք Ձեր հայրիկին:

Արամ- Դեռ փոքր հասակից հայրս ինձ շատ ճիշտ ուղու վրա է դրել, ուստի և իմ յուրաքանչյուր հաղթանակ նվեր է իմ հայրիկին:

Citylife.am- Արամ, եռագույը գլխավերևում ծածանելը աշխարհի տարբեր հարթակներում մեծ բերկրանք է բերում, կա արդյո՞ք այնպիսի ռինգ, որտեղ կուզենաիք մենամարտել և, բնականաբար, հաղթանակ գրանցել:

Արամ– Այո, ցանկություն կա մենամարտել MGM գռանդում կամ Caesars Palacum և այնտեղ հաղթելուց հետո մեծ հպարտությամբ գլխավերևումս ծածանել մեր եռագույնը:

Citylife.am- Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ բռնցքամարտը արագ շախմատ խաղալ է, որպեսզի շուտ կարողանաս կողմնորոշվել, իսկ կյանքում կիրառու՞մ եք արագ շախմատի ոճը:

Արամ– Իհարկե բռնցքամարտը արագ շախմատ է, ինչպես սպորտում այնպես էլ կյանքում ես շատ դեպքերում եմ կիրառել այդ մեթոդը: Այն ինչ սովորել եմ բռնցքամատով զբաղվելու տարիներին, իհարկե խոսքս բռնցքամարտելու մասին չէ, այլ դաստիրակության, այդ ամենը ձեռք եմ բերել սպորտի շնորհիվ:

Citylife.am- Արամ, որո՞նք են ըստ Ձեզ մարդու ամենալավ և ամենավատ կողմերը:

Արամ– Կարծում եմ, որ մարդու ամենալավ կողմը վատին վատով չպատասխանելն է, իսկ վատ կողմերից են նախանձությունը, չկամությունը և նմանատիպ շատ ուրիշ բաներ:

Citylife.am- Որո՞նք են գերակա խնդիրները, որ առաջիկայում դնելու եք Ձեր առջև:

Արամ- Ներկայի իմ առջև դրված խնդիրը աշխարհի չեմպիոնի գոտին նվաճելն է:

Citylife.am- Շնորհակալ եմ, Արամ, լավատեսական և տրամադրող հարցազրույցի համար: Հավատում ենք քո հաղթանակին և ցանկանում ենք՝ բազկիտ ուժը մեծ ռինգերում շատ մարզիկների ցույց տաս:

 

Հարցազրույցը`Տաթև Մուշեղյան /Citylife.am/