Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները սկսել են նախապատրաստվել

Հունիսի 14-ից մինչև 25-ը Ուկրաինայի Խարկով քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնության համար Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները սկսել են նախապատրաստվել: Մարզիչներ՝ Դավիթ Թորոսյանի և Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ հավաքին 22 բռնցքամարտիկներ են մասնակցելու: Այսօրվա մարզմանը ներկա է գտնվել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ՝ Արթուր Գևորգյանը:
Հունիսի 10-ին ընթացող հավաքը կավարտվի՝ Օլիմպավանում:

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/