Կիսապաշտպան Գոռ Մալաքյանը առաջիկա խաղերին չի մասնակցի

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը առաջիկա խաղերին չի մասնակցի վնասվածքի պատճառով: Վերջին խաղի ժամանակ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել: Հայաստանի ազգային հավաքականի բժշկական անձնակազմը հույս ուներ, որ ֆուտբոլիստը կհասցնի վերականգնվել մինչև Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպմանը, սակայն բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ ֆուտբոլիստը լրիվ չի ապաքինվել: Հավաքական չեն հրավիրվել վնասվածքների պատճառով՝ Դավիթ Մանոյանը Գևորգ Ղազարյանը, Հովհաննես Համբարձումյանը, իսկ Վարազդատ Հարոյանը որակազրկման պատճառով չի կարող մասնակցել Չեռնոգորիա-Հայաստան հանդիպմանը:

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/ Citylife.am/