
Խոյ ( 21.03-20.04)
Լավ կլինի`զսպեք Ձեր զգացմունքները ընտանեկան և սիրային հարաբերություններում: Հնարավոր է` ունենաք վատ իքնազգացողություն: Այսօր մի տրվեք երևակայությանը, այն կարող է Ձեզ շատ հեռացնել իրականությունից: Հարկավոր է խուսափել արագ հարստանալու ծրագրերից:
Ցուլ (21.04-21.05)
Բարձր կենսական ուժերը և հիանալի տրամադրությունը Ձեզ այսօր կուղեկցեն: Ուժեղացած զգացմունքները և գեղեցկության վերագնահատումը կարող է բերել գեղարվեստական ներշնչում: Վաստակը և ֆինանսական ծախսերը կարող են կապված լինել արվեստի, երաժշտության, զվարճանքների, լուսանկարչության և կինեմոտոգրաֆի հետ: Հաջողություն կլինի սիրային և ընտանեկան հարաբերություններում:
Երկվորյակ (22.05-22.06)
Աշխատեք խուսափել տանը` սիրելիների հետ հարաբերություններում վիրավորանքներից և հիասթափություններից: Խնայեք ձեր առողջությունը: Նոր գործեր մի սկեք գործարար ոլորտում: Այսօր զբաղվեք հոգևոր կյանքով և մեդիտացիայով: Հիանալի ժամանակ է արտասահմանցիների հետ շփվելու, իդեալական շրջան` հեռավոր երկրներ մեկնելու համար:
Խեցգետին (23.06-23.07)
Այսօր լավ կլինի, եթե երեկոն անցկացնեք ընտանիքում: Դա ոչ միայն կուրախացնի մտերիմներին, այլև կարող է օգնել Ձեր մի քանի խնդիրների լուծմանը:
Նոր մտահղացումներում հաջողությունը կախված է օգնականների և գործընկերների ճիշտ ընտրությունից:
Ֆիզիկապես և հոգեպես մի` ծանրաբեռնվեք: Այսօր շատ կարևոր է մնալ հոգեպես հավասարակշռված, ավելորդ նյարդայնանալը կարող է վատ անդրադառնալ ձեր առողջության վրա:
Ձեր ցանկություններին գերին մի` դարձեք:
Առյուծ (24.07-24.08)
Բոլոր գործերն աշխատեք կատարել ընտանիքի անդամների հետ, որոշումներ ընդունելը` նույնպես: Եթե տեղափոխվում եք կամ մաքրություն կատարում բնակարանում, ապա բոլոր գործերը մի՛ թողեք մեկի ուսերին: Ձեր աշխատանքը կպարգևատրվի: Հպարտացեք Ձեր հաջողություններով, ֆինանսական կայունությամբ և հեղինակության ամրապնդմամբ:
Ձեր ծանոթներից ու բարեկամներից հետաքրքրվեք հին և ոչ ավանդական բուժման մեթոդների մասին, դրանք գուցե երբևէ պետք կգան:
Այսօր «էքսպրոմտների» օր է, թողեք, որ երեկոյան ժամադրությունը գնա իր հունով, ոչ մի բան նախօրոք մի՛ արեք:
Կույս ( 25.08-23.09)
Լսեք Ձեր երկրորդ կեսի կարծիքը. այսօր այն Ձեր ուղեցույցն է: Դրանով կարող եք ճիշտ գնահատել ձեր արարքների իրավացիությունը:
Հետևեք ձեր օրգանիզմին և փորձեք զգալ՝ ինչի կարիք ունի նա: Նա ինքը կհուշի՝ ինչն է ավելի օգտակար: Ուշադրությո՛ւն դարձրեք ճիշտ սնունդին և ֆիզիկական վարժություններին:
Կշեռք ( 24.09-23.10)
Այսօր աշխատեք հոգ տանել մերձավորների մասին, շփվել բոլորի հետ, հակառակ դեպքում ձեր ուշադրությունը գրավելու համար կարող է ընտանիքում վեճեր սկսվեն:
Շարունակեք աշխատել ընտրված ուղղությամբ, բայց հիշեք, որ մոտակա ժամանակներում ֆինանսական վճարում չի սպասվում:
Օրվա երկրրոդ կեսին ավելորդ էմոցիոնալ և ֆիզիկական լարվածությունը կարող են առաջացնել թեթև գլխացավ: Այսօր աշխատեք բոլոր գործերը աշխատանքային օրվա ընթացքում բաշխել հավասարաչափ:
Սիրելիի հետ հանդիպման ժամանակ ցուցաբերեք քնքշություն և մի խուսափեք ձեր զգացմունքներն:
Կարիճ (24.10-22.11)
Մի՛ վախեցեք խորհուրդ հարցնել մտերիմներց: Այսօր ձեր ուշադրության կարիքն ունեն երեխաները. փորձե՛ք ժամանակ գտնել և խոսել նրանց հուզող հարցերի շուրջ:
Գործընկերների հետ համագործակցությունը հաջողություն կբերի և հնարավորություն կընձեռի լավացնելու ձեր ֆինանսական վիճակը:
Այսօր մի՛ ծանրաբեռնվեք և մի՛ նյարդայնացեք. դա վատ կանդրադառնա ձեր առողջության վրա:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այսօր ցանկալի է` հիշեք այն մարդուն, ում հանդեպ անտարբեր չեք եղել մի քանի տարի առաջ: Իհարկե, նա չի դառնա Ձեր սիրելին, ում սպասում էիք ամբողջ կյանքում (հեքիաթային հերոսի նման), սակայն տրամադրությունը և ինքնագնահատականը բարձրացնել կկարողանա:
Այծեղջուր (23.12-20.01)
Դուք հայտնի եք Ձեր յուրահատուկ մտքերով: Այսօր ցանկալի է Ձեր էներգիան ուղղեք այն կարևոր խնդիրներին, որոնց ոչ մեկը ուշադրություն չի դարձնում: Դուք ավելի լավ եք կարողանում ամբողջությամբ տեսնել իրավիճակը, քան մյուսները:
Ջրհոս (21.01-19.02)
Հնարավոր է բաժանավեք այն մարդկանցից,, որոնք չկարողացան Ձեզ սատարել, որնցից Դուք ստիպված կլինեք հիասթափվել ընդմիշտ: Շուտով Ձեր կյանքում անպայման կհայտնվեն մարդկիկ, որոնք հիացած կլինեն Ձեր անկեղծ արարքներով:
Ձուկ (20.02-20.03)
Այսօր սպասվում է ակտիվ օր: Կլինեք առույգ և լի դրական լիցքերով: Աշխատեք թուլանալ և չշտապել: Հաճելի իրադարձությունները այդքան էլ շուտ չեն լինի, սակայն ինչ վերաբերում է Ձեր անձնական կյանքին՝ սպասեք անակնկալների: