Հունիսի 1ը՝ Երեխաների պաշտպանության օր

Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն իբրև ամռան առաջին օր, այլև երխաների պաշտպանության միջազգային օր: Այս տոնը ամենահին տոներից մեկն է:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է դեռևս 1925 թվականին։

Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր. ինչո՞ւ հենց հունիսի մեկը` հայտնի չէ։

Հայաստանը Երեխաների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թ.-ին, որից հետո 1996 թ.-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

 

Այսօր՝ հունիսի մեկին, Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար:
Հունիսի 1-ը նշում են գրեթե բոլոր հետխորհրդային երկրները, վերջին տարիների այս տոնին նաև միացել են աշխարհի մի շարք այլ երկրներ։
Ամռան առաջին ամսին, իսկ ավելի ստույգ՝ հունիսի 12-ին նշվում է ևս մեկ շատ կարևոր օր՝ երեխաների ծանր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրը: Այսօր աշխարհում քիչ չեն դեպքերը, երբ երեխաները ենթարկվում են շահագործման, որը արտահայտվում է շատ տարբեր ձևերով՝ տանը աշխատանքի միջոցով, փողոցում մուրացկանությամբ զբաղվելուն հարկադրելով…
Ուստի փորձենք երեխաների համար այս օրը տոն դարձնել, գունավորել նրանց մանկությունը, լցնել քաղաքը ուրախ ճիչերով ու ծիծաղով․չէ՞ որ, այս օրը և մեր բոլորիս ապագան երեխաներին է պատկանում:

 

 

Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/