Ավարտվեց Հայաստանի երիտասարդների առաջնությունը

Ավարտվեց Հայաստանի երիտասարդների առաջնությունը Դինամո ՄՀԿ-ում: Հայտնի են բոլոր քաշային կարգերում չեմպիոնների եւ մրցանակակիրների անունները:
Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց՝ Էրիկ Թոխյանը – 49 կգ քաշային կարգում:
Ոսկե մեդալի արժանացավ՝ Արթուր Բազեյանը – 52 կգ քաշային կարգում:
Առաջին տեղը գրավեց՝ Ժիրայր Սարգսյանը – 56 քաշային կարգում:
Ուժեղ գտնվեցին՝ Արման Անտոնյանը և Բենիկ Նիկողոսյանը – 60 և 64 կգ քաշային կարգերում: Տոնի Գալստյանը – 69 կգ քաշային կարգում:
Հաղթեց՝ Տիգրան Բաղդասարյանը – 75 քաշային կարգում:
Արթուր Հովակիմյանը – 81 քաշային կարգում:
Չեմպիոնի կոչումը նվաճեցին՝ Մանուկ Խաչատրյանը և Արման Մնացականյանը գերծանր քաշային կարգերում:

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/ Citylife.am/