Ձեր այսօրվա աստղագուշակը 31.05.2017

Խոյ ( 21.03-20.04)

     Այսօր Ձեր ընկերները Ձեզ կհուշեն շատ հետաքրքիր մտքեր: Ձեզ միայն մնում է դրանք ճիշտ պահին լսել  և պատկերացնել իրագործման ուղիները:

Ցուլ (21.04-21.05)

     Այսօր դժվարությամբ կաշխատեք այլ մարդկանց հետ: Հնարավոր է` վիճեք նույնիսկ ինքներդ Ձեզ  հետ:  Միայն թե  աշխատեք այդ վեճերը չխորացնել: Ամեն բան կխաղաղվի ընդամենը մեկ օրից:

Երկվորյակ (22.05-22.06)

     Այսօր  Ձեզ կտանջի հեռավոր երկրներում ճանապարհորդելու ծարավը:  Իհարկե,  հնարավորություն չկա այդ ծարավը հագեցնելու. ճանապարհորդեք մտքով: Այդ հնարավորությունը ոչ մի բանով սահանափակված չէ:

Խեցգետին (23.06-23.07)

     Այսօր  հնարավոր է` հայտնվեք  ինչ- որ շատ հուսահատված մարդու համար ուշադիր ունկնդրի,  այնուհետև` մխիթարողի դերում: Եվ բնականաբար, Դուք ամեն ինչի մասին կմոռանաք ու կզբաղվեք նրա խնդիրներով:

Առյուծ (24.07-24.08)

Այսօր ստիպված կլինեք Ձեր ներսում հավաքված էներգիան արագ կերպով դուրս բերելու եղանակ գտնել: Աշխատեք այն օգտագործել հօգուտ մարդկության: Իհարկե, բոլորին այն չի հերիքի, սակայն շրջապատողներին զգալի չափով օգնել կկարողանաք:

Կույս ( 25.08-23.09)

Այսօր հնարավոր է`իրականանան շատ սպասված իրադարձություններ: Եվ այդ իրադարձությունների պատճառով ստիպված կլինեք մի փոքր փոփոխելու ծրագրերը: Ինչ էլ որ լինի, պիտի տեղի ունենա ամենաանհարմար պահին:

Կշեռք ( 24.09-23.10)

     Եթե ոչ մեկը չի ցանկանում Ձեր ետևից գալ, ապա ստիպված կլինեք միայնակ գործել: Մի ծախսեք ժամանակը  համոզելու վրա, գործեք ինքնուրույն, հնարավոր  է`Ձեզ  միանան մի փոքր ուշ:

Կարիճ (24.10-22.11)

     Ցանկանալը վնասակար չէ, սակայն միայն ցանկություններով առանց գործնական քայլերի ոչինչ չի ստացվի:  Կատարեք առաջին քայլերը, իսկ հետո ամեն ինչ պարզ կլինի: Առավել համարձակ է պետք լինել:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

Այսօր կկարողանաք ինչ-որ մեկին օգնել լուծել որոշ խնդիրներ: Դուք պարզապես պարտավոր եք գտնել լուծումը, քանի որ նման խնդրի արդեն հանդիպել եք: Մնում է միայն զուգահեռներ անցկացնել:

Այծեղջուր (23.12-20.01)

     Ուշադիր զննելով Ձեր սեփականությունը, Դուք այսօր հակված կլինեք զարմանալու. «Եվ ամբողջը սա՞ է»: Եթե Դուք ի վիճակի չեք գնահատել այն, ինչ ունեք, ապա արժանի չեք դրան: Սերը, առողջությունն ու ընտանիքը  գին չունե՞ն:

Ջրհոս (21.01-19.02)

Մինչ լուրջ խոսակցություն սկսելը Ձեր սիրելիի հետ, լավ մտածեք և ամեն դեպքում «տաք գլխով» որոշումներ մի՛ կայացրեք: Աշխատեք Ձեզ հետաքրքրող բոլոր ուղղություններով: Ինչ գործով էլ որ զբաղվեք, այն Ձեզ հաջողություն կբերի: Առողջությունը չի շեղի գործերից, վատ իքնազգացողություն չեք ունենա: Աշխատեք որքան հնարավոր է ազատել օրգանիզմը վնասակար նյութերից, մի՛ չարաշահեք ալկոհոլը, յուղոտ և կծու կերակուրները:

Ձուկ (20.02-20.03)

Այսօր եղեք աննկատ: Կարող եք լիովին ակնկալել Ձեր երկրորդ կեսի օգնությունը: Համարձակ կապ հաստատեք արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Եղեք զգույշ կենցաղային քիմիայի հետ: