Հիշողությունը վերականգնելու մի քանի խորհուրդ

Հաճա°խ եք մոռանում, թե որտեղ եք դրել ինչ-որ իր:
Չե°ք հիշում կարևոր գործերի մասին և դա ձեզ չի° գոհացնում:
Եթե դուք դրական պատասխանեցիք բոլոր հարցերին ապա ուշադիր կարդացեք հոդվածը,ավելի չխորացնելու համար ձեր խնդիրը .
Հոդվածում ձեզ կտանք մի քանի խորհուրդ հիշողությունը բարելավելու համար`
1.Հետևեք սննդին.
Հետևեք ձեր ամենօրյա սննդին.
Օգտակար սնունդը ձեր առողջության գրավականն է .
Ձեր ամենօրյա սեղանին հնարավորինս շատացրեք սնունդներ,որոնք բարելավում են հիշողությունը `

Ընկույզ(շատ օգտակար է հնդկական)
Արևածաղիկ
Ձու
Հապալաս
Սև հաղարճ
Սալոր
Բրոկոլլի
Սև շոկոլադ(75% կակաոյի պարունակությամբ)

Հրուշակեղենին(բացառությամբ շոկոլադին) վերաբերվեք շատ զգույշ,դրանք շատ վնաս են հիշողությանը.

2.Զբաղվեք սպորտով .
Հիշողության համար շատ կարևոր է սպորտով զբաղվելը .
Ֆիզիկական վարժությունների ժամանակ ուղեղին ավելի շատ արյուն և թթվածին է մատակարարվում,որը օգնում է ուղեղի ավելի լավ աշխատանքին,ինչն էլ նպաստում է հիշողության բարելավմանը.
Եթե չունեք հնարավորություն հաճախ այցելել մարզասրահ հաճախ քայլեք,հրաժարվեք վերելակներից և հաճախ պարեք.
3.Մարզեք հիշողությունը.
Հիշողությունը շատ նման է մեր մկաններին և այն լավ մարզելու դեպքում կարելի է հասնել լավ արդյունքների.
Ահա մի քանի վարժություն հիշողությունը մարզելու համար `
Լուծեք խաչբաներ,ռեբուսներ.
Խաղացեք այնպիսի խաղեր,որոնք պահանջում են հիշել ինչ-որ բան.

4.Երկար ժամանակ մի նստեք հեռուստացույցի առջև.
Երկար ժամանակ նստելով հեռուստացույցի առջև դուք կորցնում եք հիշողությունը.
Հեռուստացույցը բթացնելու հատկությունը ունի(հատկապես հայկական սերիալների մեծամասնությունը).
Երկար ժամանակ հեռուստացույցի առաջ նստել պատրաստվելուց առաջ,հիշեք որ դուք վնասում եք ձեզ.
Սկզբնական շրջանում կարելի է գրել գործերը թղթի վրա կամ հեռախոսի հիշեցումների մեջ.
Ջնջեք այն գործերը,որոնք ավարտին կհասցնեք.
Գրառումները ունեն շատ դաստիրակչական բնույթ և կօգնեն ձեզ հիշողության բարելավման հարցում.

Նյութը՝ Հասմիկ Գասպարյաին /Citylife.am/