Ձեր այսօրվա աստղագուշակը 30.05.2017

Խոյ ( 21.03-20.04)

     Այսօր ամենամեծ սխալը, որ կարող եք թույլ տալ, սեփական ուժերի թերագնահատումն է: Ցանկալի է ուշադրություն դարձնել  դրանց: Իրականում ցավալի  է, եթե Ձեր  ուժերը  ապարդյուն անցնեն:

Ցուլ (21.04-21.05)

     Այսօր կունենաք մելանխոլիկ տրամադրություն: Հանկարծակի Ձեր ուսերի վրա կզգաք  ողջ աշխարհի  ծանրությունը: Դուք կցանկանաք  փախչել կամ թաքնվել: Սակայն դեռ  աշխատանքն ավարտված չէ,  և  ստիպված կլինեք դիմանալու այդ ծանրությանը:

Երկվորյակ (22.05-22.06)

     Այսօր Դուք  ուղղակի   շողում եք: Լի եք  ներքին էներգիայով,  Ձեզնից լույս է ճառագում: Այդ երևութը նույնիսկ Դուք չեք կարող բացատրել: Պարզապես խոստովանեք Ձեզ, որ այսօր  ճիշտ է ամեն բան:

Խեցգետին (23.06-23.07)

    Այսօր Ձեր սիրելին ակտիվ  կքննադատի  այն ամենը, ինչ նրան կպատմեք, և դա, իհարկե, Ձեզ բոլորովին չի ուրախացնի: Սակայն նրա քննադատություններում կարելի է գտնել խելամտություն:

Առյուծ (24.07-24.08)

     Օրը Ձեր գործունյա  էությանը կթվա  ձանձրալի: Սակայն մինչ կսկսեք դժգոհել կամ էլ  բարձրաձայնել,  որ  ճակատագիրը դառն է, մտածեք` ավելի լավ չէ? արդյոք հանգիստ նստել տեղում, քան թե խելագարի նման վազել մի անհանգստությունից մյուսը:

Կույս ( 25.08-23.09)

     Այսօր ստիպված կլինեք  ջանքեր գործադրել, օրը  ծանրաբեռնված կլինի: Կարող են հայտվնել խնդիրներ կապված ֆինանսների հետ.  դրանք  այդքան սարսափելի չեն, սակայն ժամանակ կխլեն:

Կշեռք ( 24.09-23.10)

     Այսօր հավանականությունը մեծ է, որ սիրահարվեք արտասահմանցու, և նա էլ` Ձեզ:   Հնարավոր է  նաև, որ այլ երկրի բնակիչ ազդեցություն ունենա Ձեր անձնական կյանքում: Ոչ նրա մաշկի գույնը, ոչ  էլ նրա լեզուն կարևոր չեն. գլխավորը` Ձեզ բաժանում  են միայն սահմանները և մաքսային հսկողությունը

Կարիճ (24.10-22.11)

Այսօր Ձեր սիրելի տղամարդը կցանկանա միապաղաղ կյանքում բազմազանություն մտցնել: Այդ միտքն իրականցնելու համար նա չի խնայի ոչ ջանք, ոչ էլ ժամանակ: Նույնիսկ, եթե Ձեզ ամեն ինչ դուր է գալիս Ձեր կյանքում, միևնույն է` գնահատեք նրա ջանքերը:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Աշխատավայրում ուշադիր եղեք, հակառակ դեպքում ստիպված կլինեք կացնով կտրել այն, ինչ գրվել է գրիչով: Իսկ այդքան ծանր զինատեսակներով զինվելը լուրջ հարված կհասցնի այդքան նուրբ հավասարակշռությանը:

Այծեղջուր (23.12-20.01)

Անձնական հարաբերությունները կուրախացնեն Ձեզ  անկեղծությամբ և ջերմությամբ: Չի բացառվում, որ Ձեզ այցելեն  հին ընկերները: Հնարավոր են տարբեր տեսակի անսպասելի իրադարձություններ: Փորձեք իրականացնել ամենահամարձակ  երազանքը: Սակայն  ցանկալի է  խելամտորեն վերաբերվել  բոլոր դեպքերին:

Ջրհոս (21.01-19.02)

     Սպասվում է կրիտիկական օր, հնարավոր են տհաճ արկածներ, վթարներ, հիվանդություն: Հաշվարկեք բոլոր  քայլերը, որպեսզի  թույլ չտաք չար ուժերի ներգործությունը: Եթե վարում եք մեքենա, առավելագույնս ուշադիր եղեք ճանապարհին: Հնարավոր են  խնդիրներ` կապված ընտանիքի անդամների կամ սիրելիի հետ:

Ձուկ (20.02-20.03)

     Այսօր Ձեզ չի հաջողվի  նույնիսկ  մի քանի րոպե երազել: Թուլանալ Ձեզ թույլ չեն տա: Պետք չէ  զբաղվել շատ  լուրջ  խնդիրների լուծմամբ: Հավատացեք, որ դա Ձեր փոխարեն կանեն մյուսները: