Խոյ ( 21.03-20.04)
Այսօր անհրաժեշտ է ակտիվություն ցուցաբերեք և զբաղվեք Ձեր պարտականությունների կատարմամբ: Իրադարձությունները դասավորվորվում են բարեհաջող, սակայն դա չի նշանակում, որ պետք է անգործ նստեք անկյունում և հետևեք կատարվող դեպքերին:
Ցուլ (21.04-21.05)
Աջակցություն ցուցաբերեք որևէ մեկին, եթե նույնիսկ նման ցանկություն բացարձակապես չունեք: Ձեր ջանքերը արդյունավետ կլինեն: Ձեր վերաբերմունքը կփոխվի, և Դուք կտեսնեք, թե ինչպես Ձեր ջանքերի շնորհիվ կփոխվի աշխարհը:
Երկվորյակ (22.05-22.06)
Այսօր չեք կարողանա ընդհանուր լեզու գտնել շրջապատող մարդկանց հետ, սակայն դա Ձեզ և մյուսներին միայն կդարձնի ավելի ուժեղ: Դա այն վեճը չի լինի, որտեղ իրար վիրավորում են, այլ այն, որի ժամանակ սրվում է ուղեղը և զարգանում բանականությունը:
Խեցգետին (23.06-23.07)
Այսօր առանձնահատուկ զգացողությունը Ձեզ կստիպի ամբողջ օրը ժպտալ: Դուք կզգաք, որ ամենաերջանիկ մարդն եք, երբ այլ մարդկանց հետ հոգեկան կապ եք զգում: Դուք դրանում ավելորդ անգամ կհամոզվեք:
Առյուծ (24.07-24.08)
Այսօր հնարավոր է հարցեր ունենաք` կապված իշխանության հետ: Հնարավոր է` Ձեզ դուր չեն գալիս սահմանված կարգերը, բայց Ձեր դժգոհություններով ճնշում եք գործադրում շրջապատող մարդկանց նկատմամբ: Դուք ի վիճակի եք շտկելու իրավիճակը:
Կույս ( 25.08-23.09)
Այսօր Ձեր ընկերներից որևէ մեկի հետ կգտնվեք «նույն ալիքի վրա»: Եթե կա սիրախաղի հնարավորություն, ապա այժմ ամենալավ պահն է, որ սկսեք այն: Իսկ եթե, ոչ, ապա ուղղակի վայելեք շփումը:
Կշեռք ( 24.09-23.10)
Այսօր անհրաժեշտ է զբաղվել տնային գործերով: Աշխատեք Ձեր ամբողջ էներգիան օգտագործել բնակարանի բարեկարգման համար և ոչ թե աշխատանքի կամ մի այլ զբաղմունքի: Դարձրեք Ձեր բնակարանը էլ ավելի հարմարավետ:
Կարիճ (24.10-22.11)
Ձեզ դուր չեն գալիս կուտակված չվճարված հաշիվները: Ուրեմն շտապ զբաղվեք դրանցով: Նույնիսկ, եթե Ձեր ֆինանսական վիճակն այնքան էլ լավ չէ, ամեն դեպքում կարող եք դրանով հեշտացնել Ձեր կյանքը:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այսօր ցանկացած զբաղմունքից հաճույք կստանաք, այդ իսկ պատճառով` անգործ մի նստեք: Ձեր հիանալի էներգիան Ձեզ թույլ կտա գործել մեծ արդյունավետությամբ:
Այծեղջուր (23.12-20.01)
Անհրաժեշտ է կարգավորել Ձեր ֆինանսական դրությունը, սակայն կարող է այսօր ավելի դժվար լինել կենտրոնանալ թվերի վրա, քան սովորաբար: Խնդրեք որևէ մեկին օգնել Ձեզ, և վերջապես բոլոր թղթերը կարգավորեք:
Ջրհոս (21.01-19.02)
Տվյալ պահին գեղեցկության Ձեր նուրբ ընկալումն աշխուժացել է: Աշխատեք այդ ամենից օգուտ քաղել: Ընկղմցեք արվեստի մեջ, եղեք բնության գրկում կամ գրանցվեք որևէ սոցիալական կայքում: Դուք կկարողանաք Ձեր կյանքը դարձնել ավելի հաճելի:
Ձուկ (20.02-20.03)
Փոփոխություները Ձեր կիրքն են, իսկ լճացումը Ձեզ ուղակի չի հետաքրքրում: Այսօր Ձեզ կընձեռնվի հնարավորություն ինչ-որ բան զգալիորեն փոփոխել, սակայն ընթացքում հնարավոր է անհանգստություն պատճառեք Ձեր մերձավորներին: