Արքայական ակումբը 33-րդ անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի կոչումը։
Լա Լիգայի վերջին տուրում Զինեդին Զիդանի սաները հյուրընկալվել էին Մալագային։ Խաղի 2-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն գրանցեց գոլ, իսկ երկրորդ խաղակեսում կրկնապատկեց հաշիվը Կարիմ Բենզեման ։
Ռեալը Մադրիդը ավարտեց հանդիպումը այս հաշվով և վաստակեց երեք միավոր։ Այսպիսով, մրցաշրջանի արդյունքով Ռեալ Մադրիդը վաստակեց 93 միավոր և հռչակվեց Լա Լիգայի հաղթող։
Այս կապակցությամ Ռեալ Մադրիդի ավագը՝ Սերխիո Ռամոսը իր Թվիթերյան էջում գրառում է կատարել.
«Անմոռանալի երեկո էր։ Լա Լիգան մերն է։ Մենք չեմպիոն ենք։»
Արքայական ակումբը Մալագային հաղթելով սահմանեց այնպիսի մի ռեկորդ, որ թիմին չէր հաջողվել ողջ պատմության ընթացքում: Փաստացի մադրիդյան թիմը չէր կարողացել Լա լիգայի մեկ մրցաշրջանի բոլոր խաղերում գրավել մրցակցի դարպասը, սակայն այդ փաստն արդեն անցյալում է:
64 անընդմեջ խաղ է՝ Ռեալ Մադրիդը գրավում է մրցակցի դարպասը:
Հունիսի 3-ին Արքայական ակումբը կփորձի այս շարքը հասցնել 65 խաղի:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/