Ներկայացնենք Uefa.com-ի կազմած հավաքականին

Ռեալ Մադրիդի մարզիչ՝ Զինեդին Զիդանի գլխավորած խորհրդանշական հավաքականում են՝ Կրիշտիանու Ռոնալդուն, Ռամոսը, Կարվախալը և Կրոսը: Uefa.com-ը կազմել է Լա լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որտեղ տեղ են գտել Ռեալ Մադրիդի չորս ֆուտբոլիստները: Պաշտպանությունում – Սերխիո Ռամոսը և Դանի Կարվախալը: Կիսապաշտպանությունում – Կրիշտիանու Ռոնալդուն և Թոնի Կրոսը: Արքայական ակումբի ֆուտբոլիստներից բացի, հավաքականում ընդգրկվել են՝ Պիկեն, Ֆիլիպե Լուիսը, Օբլակը Պիատին, Լուիս Սուարեսը, Մեսին և Տրիգերոսը:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը գլխավոր մարզչի պաշտոնում տեսնում է Զինեդին Զիդանին:

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/