Մեզ բոլորիս ֆանտաստիկ ապրումներ պարգևեցիր. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Հենրիխ Մխիթարյանին

Երեկ Մանչեսթեր Յունայթեդը իր փայլուն խաղով դարձավ Եվրոպա լիգայի գավաթակիր: Հենրիխ Մխիթարյանը 48-րդ րոպեին դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլ խփեց Եվրոպա լիգայի եզրափակչում:

Աշխարհի տարբեր ծայրերում ոգևորված էին Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ խաղով: Երեկվա հանդիպման կապակցությամբ Հայ ֆուտբոլիստին շնորհավորել է՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Նպատակասլացության, աշխատասիրության և հայրենասիրության լավագույն օրինակ։ Շնորհավորում եմ Հենրիխ Մխիթարյան ջան։ Երեկ երեկոյան մեզ բոլորիս ֆանտաստիկ ապրումներ պարգևեցիր:»

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/