Ձեր այսօրվա աստղագուշակը 27.05.2017

Խոյ ( 21.03-20.04)

     Այսօր հարկավոր է  կատարել այն, ինչը ծրագրում էիք: Նույնիսկ, եթե Ձեզ թվում է, որ ամեն ինչ ձախողվում է, եղեք համառ և հետևողական: Դա միակ միջոցն է, որ հաղթահարեք բոլոր խնդիրները:

Ցուլ (21.04-21.05)

     Այսօր կլինեք  դրական լիցքերով լի, որոնք Ձեզ կմղեն ակտիվ գործունեության: Դա ընդանրապես չի նշանակում, որ Դուք  «անցնում եք այլ մարդկանց վրայով», այլ ընդհակառակը` Ձեր անսովոր մտքերը և ծրագրերը  կհետաքրքրեն շրջապատող մարդկանց:

Երկվորյակ (22.05-22.06)

     Այսօր  եղեք որքան հնարավոր է զգույշ և զգոն: Հարկավոր է  դետալներին ուշադրություն դարձնել. տուգեք  Ձեր բոլոր  գործողությունները մի քանի անգամ: Դուք լավ խուզարկու կլինեիք, օգտագործեք այդ ունակությունը:

Խեցգետին (23.06-23.07)

     Այսօր որքան հնարավոր է եղեք զիջող: Միայն թե համոզվեք, որ Ձեր խոսքը գնահատվում է: Ցանկալի է,  որ Ձեր դրական լիցքերը ուղղեք  խաղաղ նպատակների: Ի՜նչը կարող է դրանից  ավելի լավ լինել:

Առյուծ (24.07-24.08)

     Մի խուսափեք ֆինանսական խնդիրներից. դրանք հատկապես այժմ  շատ կարևոր են: Սակայն դա չի նշանակում, որ պետք է կայծակնային գործողություններ կատարեք, ուղղակի  լավ մտածեք և եղեք զգոն:

Կույս ( 25.08-23.09)

     Այսօր այնքան գոհ կլինեք Ձեր կյանքից, որ նույնիսկ չեք զգա, թե ինչպես  եք սովորում նորին: Այսօր իդեալական տրամադրություն ունեք՝  մանրամասնորեն ուսումնասիրելու նոր տեղեկություններ, կկարողանաք ձեռք բերել ցանկացած գիտելիք, որ Ձեզ կհետաքրքրի:

Կշեռք ( 24.09-23.10)

    Այսօր Ձեզ ավելի հեշտ կլինի հունից հանել, քան սովորաբար: Դա կարող է հանգեցնել վեճերի, որոնք  հասունանում էին վաղուց:  Աշխատեք լինել զգոն և հավասարակշռված:

Կարիճ (24.10-22.11)

    Այսօր Ձեր գործընկերներից մեկը  առանձնահատուկ  Ձեզ կվերաբերվի, եւ հնարավոր է՝  դա լինի թաքնված գովեստ: Ուշադիր եղեք, որովհետև այդ ամենը  կարող է ազդել  Ձեր հաջողության վրա:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Այսօր դանդաղեցրեք Ձեր արագությունը և վայելեք կյանքի ամեն մի րոպեն, նույնիսկ, եթե դեռ օրվա կեսն է: Եթե Ձեր սիրելին ակտիվ է, ապա կամ ստիպեք նրան ընդմիջել և ժամանակ անցկացնել Ձեզ հետ, կամ  նրան թույլ տվեք  զբաղվել իր գործերով և հանգստացեք միայնության մեջ:

Այծեղջուր (23.12-20.01)

     Այսօր կուսումնասիրեք  անծանոթ տարածքներ, սակայն դժվար թե դրանք Ձեզ բոլորովին անծանոթ լինեն: Պարզապես կբացահայտեք հնարավորությունների և էներգիայի նոր աղբյուրներ, ինչի օգնությամբ էլ  կկարողանաք բարելավել Ձեր կյանքը:

Ջրհոս (21.01-19.02)

Այսօր ամենակարևորը Ձեզ համար շփումն է: Ձեր էներգիան թույլ է տալիս, որ լցնեք ցանկացած անդունդ: Նայեք Ձեր կողքերը. կան արդյոք այնպիսի մարդիկ, ովքեր Ձեզ հետ շփման ցանկություն ունեն. ուղարկեք նրանց երկար հաղորդագրություններ:

Ձուկ (20.02-20.03)

     Այսօր անհրաժեշտ է, որ  գտնեք նոր եղանակներ հին խնդիրները լուծելու համար, հակառակ դեպքում` դրանք  կվերադառնան:  Ազատվեք տհաճ  հիշողություններից կամ  էլ  փորձեք պատմել շրջապատող մարդկանց, թե ինչպես եք դարձել  ուժեղ և  ինքնավստահ անձնավորություն: