Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակում «Այաքս» թիմը «Ֆրենդս Արենա» ստադիոնում ուժերը չափեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի հետ և պարտվեց 0:2 հաշվով:
Մինչ հադիպումը սկսելը, թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին «Մանչեսթեր արենա» ստադիոնում մայիսի 22-ին Արիանա Գրանդեի մենահամերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության պատճառով զոհված մարդկանց հիշատակը:
18-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց կիսապաշտպան Պոլ Պոգբան:
48-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը` կրկնապատկեց հաշիվը, նա դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Եվրոպա լիգայի եզրափակչում: Մեր հայ ֆուտբոլիստը Եվրոպա լիգայի 2016/17թթ. մրցաշրջանում 6 գոլով ճանաչվեց «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն:
«Մանչեսթեր Յունայթեդն» առաջին անգամ իր պատմության մեջ նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը: 2017/18թթ. մրցաշրջանում վերջինիս այս հաղթանակը թույլ կտա մասնակցել Չեմպիոնների լիգայի:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/