Մեզնից յուրաքանչյուրի կյանքը բաժանված է փուլերի՝ առաջին քայլ, առաջին բառ, առաջին ատամ, առաջին դասարան…Հենց այստեղից էլ սկսվում է մի երկար, պատասխանատու ընթացք՝ ճանապարհ դեպի կրթություն: Այս ճանապարհը սկզբում նոր է լինում, առաջին հայացքից գուցե անհյուրընկալ ու պահանջկոտ: Բայց բավական է, որ լինի առաջին հանդիպումը դպրոցի, ուսուցչի հետ, և հասկանում ես, որ ամեն բան այլ տեսք ունի: Դպրոցական կյանքն իր բազմաբնույթ առօրյայով, խնդիրներով, զվարճանքով երբեք չի մոռացվում: Մեզնից ամենքը, որ տարիքում էլ գտնվի, միշտ հիշում է այդ օրը՝ անհոգ, երջանիկ:
Այսօր մայիսի 26-ն է. գուցե շատերիս համար սովորական մի օր:
Բայց հավատացեք, որ այսօրը հիշարժան է մի սերնդի համար, ով լքում է տաքուկ, ապահով, միշտ ներող, սիրող, հանդիմանող, կրթող, կերտող, իրեն 12 տարի խնամքով պահած տունը՝ դպրոցը: : Citylife.am- ը նույնպես շնորհավորում է բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով, որ նրանց հետագա ճանապարհը ողողված լինի միայն դրական և հաճելի պահերով;
Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/