Խոյ ( 21.03-20.04)
Եթե Դուք վիճել եք սիրելիի հետ, ապա անակնկալ նվերը երկուսիդ սրտերն էլ կմեղմացնի: Գնեք ծիծաղող փափուկ կոկորդիլոս կամ մեծ, վարդագույն փիղ: Հարմար կլինեն նաև ծիծաղաշարժ ոչ մեծ հուշանվերները: Գլխավորը, որ դրանք լինեն հումորով, անվնաս և անկեղծ:
Ցուլ (21.04-21.05)
Այսօր իդեալական օր է, որպեսզի կարողանաք ստիպել շրջապատի մարդկանց տեսնելու իրավիճակը Ձեր աչքերով: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե փորձում եք հասնել մեծ և առաջին հայացքից անհեթեթ թվացող նպատակների: Մի վախեցեք խենթ երևալուց, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի:
Երկվորյակ (22.05-22.06)
Դուք այսօր կունենաք ոչ այնքան հիանալի տրամադրություն, սակայն ցանկալի չէ տարվել գնումներ կատարելու գայթակղությամբ: Այսօր Դուք հեշտությամբ կարող եք մեծ վնաս հասցնել Ձեր բյուջեին: Եթե չկարողանաք Ձեզ տիրապետել, ապա պարզապես կսնանկանաք:
Խեցգետին (23.06-23.07)
Նյարդայնանալու և անհանգստանալու փոխարեն կիսվեք Ձեր սիրելիի հետ անհանգստացնող հարցերով: Նա կկարողանա օգնել Ձեզ տեսնել իրավիճակն իրական աչքերով և կհանգստացնի: Դա է մոտ հարաբերությունների լավ կողմը:
Առյուծ (24.07-24.08)
Այսօր կպարզեք, որ իրավիճակը գնալով դառնում է հետաքրքիր այն պատճառով, որ ջրի երես է դուրս եկել նոր պատմություն, որը կլրացնի արդեն ունեցած տեղեկությունները: Լուրջ տեղեկատվություն ունեք, և Դուք գիտեք, թե դա ինչ է նշանակում:
Կույս ( 25.08-23.09)
Ձեզ անհրաժեշտ են ստեղծագործական լուծումներ գտնել Ձեր հին խնդիրների համար, իրավիճակը ինքնիրեն չի հարթվի: Oրը հաջող է, որպեսզի փորձեք անել այն ամենը, ինչը Ձեր մտքով անգամ չէր անցնի:
Կշեռք ( 24.09-23.10)
Օրը հագեցած կլինի վառ գույներով, պետք չէ անհանգստանալ. պարզապես աշխատեք ուշադրություն դարձնել ամենակարեւոր բաներին միայն: Աշխատավայրում հնարավոր է առաջանան հերթական խնդիրները, սակայն Դուք դրանք հեշտությամբ կհաղթահարեք:
Կարիճ (24.10-22.11)
Այսօր կհասկանաք, որ կա մեկը, ով անտարբեր չէ Ձեր նկատմամբ, որին Ձեր ժպիտը երջանկություն է պարգևում, ով ուրախ է միայն նրա համար, որ Դուք ոգոյություն ունեք այս մոլորակի վրա և ժամանակ առ ժամանակ ժպտում եք նրան: Այդ զգացմունքը Ձեզ ջերմություն կպատճառի: Ժպատեցեք նրան հաճախակի, իսկ միգուցե եկել է նրան հնարավորություն տալու ժամանակը:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այսօր, ինչպես էլ որ անցկացնեք ժամանակը, կլինեք շատ ուրախ և հետաքրքիր: Դուք երջանիկ եք, քանի որ կարողանում եք աշխատանքի հետ մեկտեղ նաև կատակել և ծիծաղել: Կատարեք նոր փորձարկումներ, և Ձեր օրը էլ ավելի վառ գույներով կլցվի:
Այծեղջուր (23.12-20.01)
Ձեր էներգիան բավականին շատ է, սակայն Դուք բոլորովին կենտրոնացած չեք: Սա այն օրերից մեկն է, երբ պետք է առաջնորդվեք սեփական տրամադրությամբ: Իրավիճակը անպայման կդառնա ավելի հետաքրքիր, միայն թե այն պայմանով, որ հավատարիմ լինեք ինքներդ Ձեզ:
Ջրհոս (21.01-19.02)
Այսօր ամեն կերպ կփորձեք փոփոխություններ կատարել Ձեր կյանքում: Աշխատեք անել այն ամենը, ինչ ունակ եք` այդ ցանկությունն իրագործելու համար: Իսկ եթե չգիտեք, թե կոնկրետ ինչ եք ցանկանում, ապա կենտրոնացեք և կտեսնեք, թե ինչ կստացվի:
Ձուկ (20.02-20.03)
Այսօր զբաղվեք Ձեր սեփական կարիքները հոգալով: Ձեր հարազատների մոտ ամեն ինչ լավ է դասավորվում, ցանկալի է նրանց հետ շփվել, սակայն բավարարեք նաև Ձեր սեփական ցանկությունները և կարիքները: