Ձեր այսօրվա աստղագուշակը 23.05.2017

Խոյ ( 21.03-20.04)

     Այս օրը բարեհաջող է, որպեսզի կարգավորեք հարաբերություները այն մարդու հետ, ով գնահատում է Ձեզ, և դա չի կարող Ձեզ չուրախացնել: Աշխատեք շատ ժամանակ անցկացնել այդ մարդու ընկերակցությամբ, որի հետ ունեք զրուցելու անհրաժեշտություն, հատկապես, եթե վերջերս նա չէր արժանանում Ձեր ուշադրությանը: Դուք հեշտությամբ լեզու եք գտնում բոլոր մարդկանց հետ, այդ իսկ պատճառով՝ կարող եք քայլեր ձեռնարկել, որ  ձեր հարաբերությունները լինեն ավելի ջերմ:

Ցուլ (21.04-21.05)

     Գնահատեք իրադարձությունները օբյեկտիվորեն, կշռեք դրական և բացասական կողմերը, որոշումներ կայացրեք սառը և սթափ գլխով: Դուք վաղուցվանից արդեն մեծահասակ եք լուրջ որոշումներ կայացնելու համար: Ոչ մեկին ոչինչ մի փորձեք ապացուցել: Ուղղակի Ձեր հաջողության համար եղեք մի փոքր եսասեր և արեք այնպես, ինչպես որ ճիշտ եք համարում. վերջիվերջո, դա Ձեր կյանքն է:

Երկվորյակ (22.05-22.06)

     Դուք լիովին գիտակցում եք Ձեր ով լինելը: Դուք դեռևս զարգանում եք, ինչպես և բոլորը: Ձեզ անհրաժեշտ է մտածել ոչ միայն նրա մասին, թե որտեղ կապրեք կամ ինչով կզբաղվեք, այլ նաև հետագայում ինչպիսի մարդ կլինեք: Նպատակները գրեթե անհասանելի են, սակայն Դուք ի վիճակի եք դրանց հասնելուն: Շատ կարևոր է, որ լինեք բաց և ունենաք նորը սովորելու ցանկություն: Ուշադրություն դարձրեք հակասող մտքերին, քանի որ կարող եք դրանցից օգուտ քաղել:

Խեցգետին (23.06-23.07)

     Ձեր այսօրվա ծրագրները հնարավոր է  ձախողվեն: Սկզբում Ձեզ կթվա, որ ամեն ինչ շատ ահավոր է, սակայն, եթե այդ հարցին մոտենաք  խելամտորեն, ապա կհայտնաբերեք, որ  դրանք հնարավոր են հեշտությամբ կարգավորել սիրելիի օգնությամբ:

Առյուծ (24.07-24.08)

     Այսօր  կարող են տեղի ունենալ որոշ փոփոխություններ, որոնք անմիջականորեն կապված կլինեն Ձեզ հետ: Խուճապի մի մատնվեք, քանի որ այդ դեպքում նման հոգեվիճակը կարող է Ձեզ չլքել դեռ երկար ժամանակ:

Կույս ( 25.08-23.09)

Այս օրը Ձեզ կպարգևի մի քանի անսպասելի հաճույքներ, որոնք Ձեզ ավելորդ անգամ կհիշեցնեն, որ կյանքը երբեմն լինում է հիանալի: Ուր որ գնաք, Ձեզ կժպտան անծանոթները, անմոռանալի ժամանակ կանցկացնեք: Վայելեք բոլոր փոքր անակնկալները, որոնք օրը կդարձնեն անմոռանալի:

Կշեռք ( 24.09-23.10)

     Այսօր ականջ դրեք Ձեր ընկերների խոսքերին. նրանք Ձեզ կտան հետաքրքիր և օգտակար տեղեկություն: Չնայած որ կան նորությունների այլ աղբյուրներ, այդուհանդերձ նրանց անտեսելը ցանկալի չէ:

Կարիճ (24.10-22.11)

     Այսօր  Ձեր էներգիան  թույլ կտա շարժվել նոր ուղղություններով: Այսօր այն օրերից մեկն է, երբ Դուք կարող եք հավատալ նրան, որ բախտը Ձեզ ժպտում է, այնպես որ` բաց մի թողեք այդ հիանալի հնարավորությունը և վայելեք:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Ձեզ վրա միանգամից կթափվի  նորությունների մի մեծ հեղեղ, և զարմանալի չէ, որ կարևոր հարցերը  Ձեզ կշփոթեցնեն: Եթե ցանկանում եք բոլոր այդ հարցերը պարզել, ապա մի  փոքր համբերություն ցուցաբերեք: Պարզորոշ մտածելու և փաստերին դիտելու դեպքում, Դուք կհասնեք ճշմարտությանը: Աշխատեք խուսափել վեճերից, որոնք հիմնված են  բացասական զգացմունքների վրա: Ցուցաբերեք թերահավատություն, եթե որևէ մեկը փորձում է ներկայացնել իրավիճակը սև ու սպիտակ գույներով:

Այծեղջուր (23.12-20.01)

     Այսօր պետք չէ վստահել այն առաջին տպավորությանը, որը ստացել եք մի մարդուց, ով ամեն կերպ փորձում է Ձեզ դուր գալ:  Սպասեք մինչև  լավ կամ վատ տպավորությունը  վերջնականապես ձևավորվի, այնուհետև միայն որոշում ընդունեք հետագա գործունեության վերաբերյալ:

Ջրհոս (21.01-19.02)

     Այսօր ճակատագիրն ամբողջովին բարեհամբյուր է Ձեր նկատմամբ: Կլինեն նաև մանր-մունր անհաջողություներ, որոնք  ոչ մի ազդեցություն չեն ունենա ընդհանուր իրավիճակի  վրա, սակայն բացասական ազդեցություն կարող են թողնել Ձեր տրամադրության վրա: Աշխատեք դիմադրել և ուշադրություն չդարձնել այդ անհաջողություններին:

Ձուկ (20.02-20.03)

Դուք կարող եք ամեն ինչ պատմել Ձեր ընկերներին, նրանք կհասկանան: Վերջ ի վերջո, այդ պատճառով էլ նրանք Ձեր ընկերներն են: Ինչո՞ւ թաքցնեք Ձեր զգացմունքները: Ներսում պահելու փոխարեն կիսվեք նրանց հետ, ովքեր Ձեզ լավ են ճանաչում, և անպայման նրանք Ձեզ կօգնեն, որ հասկանաք Ձեր մտքերն ու զգացմունքները: Զանգահարեք նրանցից որևէ մեկին, և իմացեք` արդյոք Ձեզ կարող է մի փոքր ժամանակ տրամադրել: