
Խոյ ( 21.03-20.04)
Այսօր Ձեր աշխատանքը զգալիորեն վատ ազդեցություն կունենա անձնական կյանքի վրա: Ձեր սիրելին կսկսի մտածել, որ աշխատանքը Ձեզ համար ավելի կարևոր է, քան ինքը: Աշխատեք նրան բացատրել, որ ամենակարևորը Ձեր կյանքում նա է, և արեք հնարավորինս, որպեսզի աշխատանքը չազդի Ձեր հարաբերությունների վրա:
Ցուլ (21.04-21.05)
Այսօր բոլոր փոփոխությունները կլինեն բարեհաջող: Կունենաք հնարավորություն, որին երկար էիք սպասում, սակայն չի բացառվում, որ այն լինի ամենաանհարմար պահին: Անկախ ամեն ինչից, աշխատեք բաց չթողնել ընձեռված հնարավորությունը: Միշտ չէ, որ այդպիսի բախտ է վիճակվում. արդյունքում կարող եք զղջալ այդ հնարավորությունը բաց թողնելու համար:
Երկվորյակ (22.05-22.06)
Չամուսնացածներին աստղերը խորհուրդ են տալիս զբաղվել բնակարանի կահույքի վերադասավորմաբ: Իսկ եթե կարողանաք ընկերներին էլ համոզել Ձեզ օգնեն այդ հարցում, ապա Ձեր գործը շուտ կավարտվի ու երեկոյան լավ և հետաքրքիր ժամանակ կանցկացնեք նրանց միջավայրում:
Խեցգետին (23.06-23.07)
Մի կողմ թողեք բոլոր Ձեր անհանգստությունները և մտավախությունները: Դրանք չեն կարող օգնել շտկելու ստեղծված իրավիճակը: Դուք թերևս չգիտեք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, կարիք չկա նախօրոք անհանգստանալու: Այժմ Դուք չգիտեք` ինչպես վարվեք, սակայն պետք չէ այդ վիճակը համարել բացասական: Ունեք լավ հնարավորություն դրականորեն տրամադրվելու և մտածելու որևէ հաճելի բանի մասին: Պատկերացրեք իրադարձությունների ամենահարմար տարբերակը, և չեք հիասթափվի իրական արդյունքներից:
Առյուծ (24.07-24.08)
Այսօր պարզամտությունը միակ բանն է, որը կօգնի հասնելու ցանկալիին: Այդ իսկ պատճառով` ուշադիր եղեք նույնիսկ այն մտքերին, որոնք սկզբից կթվան խենթ և ոչ ռացիոնալ:
Կույս ( 25.08-23.09)
Այսօր Ձեր կյանքում կարող է հայտնվել մեկը Ձեր անցյալից: Եվ այդ հայտնությունը կլինի անակնկալ: Այդ մարդու կյանքում տեղի են ունեցել կտրուկ փոփոխություններ, և նա այնպիսին չէ, ինչպիսին առաջ էր: Փոփոխությունները տեղի են ունեցել դեպի լավը, այդ իսկ պատճառով` հարկավոր չէ լինել կասկածամիտ և անհանգստանալ այն ամենի պատճառով, ինչը տեղի էր ունեցել շատ վաղուց:
Կշեռք ( 24.09-23.10)
Այսօր Ձեր խելամտության շնորհիվ կկարողանաք ավելի մտերմանալ շրջապատի մարդկանց հետ, հատկապես` նրանցից նորեկի: Աշխատեք ինչքան հնարավոր է շատ շփվել մարդկանց հետ: Ձեր հարաբերությունները նրանց հետ կարող են դասավորվել շատ անսպասելի:
Կարիճ (24.10-22.11)
Այսօր Դուք հաճելիորեն կզարմացնեք Ձեզ շրջապատող մարդկանց Ձեր գործողություններով: Շատ հնարավոր է` ողջ օրն ընթանա նոր ուղիներով: Եկել է ժամանակը շրջապատող մարդկանց ցույց տալու այն, ինչ պետք է տեսնեն:
Այծեղջուր (23.12-20.01)
Այսօր զգույշ եղեք Ձեր մտքերն արտահայտելիս, քանի որ Ձեր կարծիքը որևէ մեկի կարծիքի հետ չհամընկնելու դեպքում կարող է սկսվել լուրջ վեճով: Աշխատեք հետևել, որպեսզի բոլորը, ինչպես նաև Դուք, արտահայտեն իրենց մտքերը որքան հնարավոր է պարզ և հասկանալի:
Ջրհոս (21.01-19.02)
Այսօր Ձեզ կապացուցեք, որ ունակ եք ավելիին, քան մտածում էիք: Դա շատ լավ է: Սկսեք նոր նախագծեր՝ չվախենալով հնարավոր անհաջողություններից: Այդ երկու կարևոր բաղադրիչներն անհրաժեշտ են Ձեր զարգացման համար: Արդեն փոխվել է Ձեր աշխարհըընկալումը, արդունքները դեռ աննկատ են, սակայն շատ շուտով դրանք անպայման կհայտնվեն: Եթե կարիք ունեք դրական էներգիայի, ապա դիմեք Ձեր ընկերոջը կամ հարազատին. նա գիտի ինչպես բարձրացնել Ձեր տրամադրությունը:
Ձուկ (20.02-20.03)
Այսօր Ձեր մտերիմ ընկերը կամ սիրելի տղամարդը հնարավոր է նյարդայնացնի Ձեզ: Աշխատեք անել հնարավոր ամենը, որպեսզի կարողանաք փոխել Ձեր վերաբերմունքը կատարվող իրադարձությունների և մարդկանց հանդեպ կամ էլ` պարզապես սահմանափակեք մարդկանց հետ շփումը, մինչ կկարգավորվի Ձեր տրամադրությունը:
Աղեղնավոր (23.11-22.12)
Տրամադրությունը կլինի բարձր՝ Ձեր երեխանների հաջողությունների և անձնական գործունության շնորհիվ: Եթե Դուք ուսանող եք, ապա ուսման հանդեպ կցուցաբերեք մեծ առաջխաղացում: Ինչ վերաբերում է Ձեր աշխատանքին՝ օրը կլինի ակտիվ, անսովոր և արդյունավետ: